Քննարկվում է ՀՀ դատախազության 2024 թ. գործունեության մասին հաղորդումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Քննարկվում է ՀՀ դատախազության 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

12:21 08.05.2025

Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38.058 քրեական վարույթ: 2023 թվականին ներկայացված հաղորդմամբ ավարտվել է  33.396 քրեական վարույթ: «Նշված գործից 11.801-ը՝ 13.179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հիշեցնեմ, որ 2023 թվականին 8.393 էր՝ 10.115 անձի վերաբերյալ:  Թվերի համադրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14 տոկոսով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, եւ դրանցից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40,6 տոկոսով ավելի քրեական վարույթ: Կարճվել է 1264-ով կամ 5,1 տոկոսով ավելի քրեական վարույթ: Դատարանում քննվել եւ ավարտվել է 93.5 տոկոսով ավելի գործ, քան 2023 թվականին, իսկ արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8 տոկոսով»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

Ըստ հաղորդման՝ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որից 18.397-ը՝ Երեւանում:  2023 թվականին՝ 20.231 դեպք: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1 տոկոսով:

2024 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Միաժամանակ, նվազել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերը:

2023 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով կամ 1.7 տոկոսով. 2023 թվականին` 20.024 դեպք, 2024 թվականին՝ 20.361 դեպք:

Միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6 տոկոսով. 2023 թվականին՝ 12.848 դեպք, 2024 թվականին՝ 12.253 դեպք: Ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8 տոկոսով. 2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1 տոկոսով. 2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք:

Հաղորդումը՝ այստեղ:

Գլխավոր դատախազը պատասխանում է պատգամավորների  հարցերին:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն հաղորդումն ընդունվում է ի գիտություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

BACK_TO_TOP