17:44 08.05.2025
Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։
Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում պարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։
Ավելին, Ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր՝ նախադեպը չունեցող մոտեցում՝ գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։
«Մեքենան ուղեկցվում է պահպանվող հատուկ տարածք։ Գործին ներգրավվում է փորձագետ։ Փորձագետը տրանսպորտային միջոցը ենթարկում է զննության և հաստատում վերասարքավորված լինելու հանգամանքը»,- նշում է ՊԾ Երևան քաղաքի գնդի վարչական վարույթի իրականացման բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Դավիթ Գևորգյանը։
Իրավական տեսանկյունից՝ փորձագետների ներգրավումը առավել անխոցելի է դարձնում Ոստիկանության վարչարարությունը։ Բացի այդ, վարչական ակտը դառնում է առավել հիմնավոր և հասցեատերերի համար համոզիչ։
«Արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո Պարեկային ծառայության կողմից վերցվում է հաշվառման վկայագրի բնօրինակը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր հաշվառման վկայագիր՝10-օրյա ժամկետով։ Այնուհետև 10-օրյա ժամկետում վարորդի կողմից թերությունը վերացնելու դեպքում ներկայացվում են համապատասխան ապացույցներ և վարորդին տրվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը»,- մանրամասնում է Դավիթ Գևորգյանը։
Ապրիլ ամսին փորձագետի ներգրավմամբ զննության է ենթարկվել 5 տրանսպորտային միջոց, իսկ մայիս ամսվա ընդամենը մի քանի օրերի ընթացքում արդեն՝ 8։
«Հարգելի՛ վարորդներ, մի՛ վերասարքավորեք խլացուցիչները և պահպանեք երթևեկության կանոնները»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:
20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...
20:08 29.07.2025
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետՀուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...