11:30 12.05.2025
Բացահայտվել է 285 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 48 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 36 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 9-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման, 8 դեպք՝ սառը զենք կրելու,5 դեպք՝ խուլիգանության, 4-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 3-ական դեպք՝ շորթման և ինքնիրավչության,2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կաշառակերության, թմրանյութի իրացման, ինքնասպանության հասցնելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու և ինքնավնասման:
Բացահայտվել են նաև պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ մասնակից դարձնելու, հարկերը չվճարելու, կանխամտածված սնանկության, դատական ակտը չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք, խարդախության և խուլիգանության և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը: Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 4 օրում գրանցված 58 ավտովթարի հետևանքով 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 1 մարդ զոհվել է։
20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...
20:08 29.07.2025
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետՀուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...