Քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

13:10 12.05.2025

2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11.330-ով չի նախաձեռնվել: Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակում:

Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207.132 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն՝ քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5 տոկոսով:

Թվային այս պատկերն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:

Նշված 207.132 քրեական վարույթից 140.001-ը փոխանցվել է 2023 թվականից: Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 58.609 քրեական վարույթ (2023 թվականին՝ 54.190), 1.757-ով մաս է անջատվել եւ ուղարկվել այլ մարմին (2023 թվականին` 3.724), 18-ով նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 220 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը եւ վերադարձվել է նախաքննության (2023 թվականին՝ 210): 693 քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը եւ վերադարձվել է նախաքննության (2023 թվականին՝ 535):

Վարույթի աճին զուգընթաց աճել է նաեւ քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2024 թվականի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 319 քրեական վարույթ՝ 2023 թվականի 304-ի դիմաց, այսինքն աճել է 15 վարույթով կամ 4.9 տոկոսով:

207.132 քրեական վարույթից 117.093-ը նախորդ տարիներին ապացուցողական եւ վարութային գործողություններն ավարտված վարույթներ են (այսուհետ՝ պասիվացված):

Առանց նախորդ տարիներին պասիվացված 117.093 եւ կոմիտեի ստորաբաժանումների միջեւ ուղարկված 4.698 քրեական վարույթների հաշվառման՝ 2024 թվականի ընթացքում քննվել է 85.341 քրեական վարույթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77.740-ի դիմաց, այսինքն՝ աճել է 7.601 վարույթով կամ 9 տոկոսով:

Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ:

Պատգամավորները հարցերով դիմում են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

BACK_TO_TOP