Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը քրեակատարողական ծառայողն է. Սրբուհի Գալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը քրեակատարողական ծառայողն է. Սրբուհի Գալյան

16:27 13.05.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկա է գտնվել քրեակատարողական ծառայողների ատեստավորմանը:

Նախարարը ողջունել է ծառայողներին և նշել, որ Կառավարությունն առաջնահերթ օժանդակում է բարձր պատրաստվածություն ունեցող ծառայողներին ֆինանսական վիճակի բարելավման տեսանկյունից, այսինքն` ատեստավորումը բարեհաջող կերպով հանձնելն ուղիղ ճանապարհ է դեպի ավելի բարձր աշխատավարձ, ըստ նախարարի` ատեստավորումը բարեհաջող անցնելն ուղիղ ճանապարհ է նաև դեպի պատասխանատվության ավելի բարձր մակարդակ:

Դիմելով քրեակատարողական ծառայողներին՝ նախարարն ընդգծել է.

«Եթե դուք որոշել եք ատեստավորում անցնել, ձեր ստանձնած բեռի ծավալը, ըստ էության, ավելանում է: Ատեստավորումը բարեհաջող անցնելուց հետո պետք է գիտակցեք, որ նոր որակի ծառայողներ եք, և ի տարբերություն մյուսների՝ ունեք առավելություն և ավելի բարձր պատասխանատվության զգացում»:

Սրբուհի Գալյանը նշել է, որ պատասխանատվության ծավալի մեծացմանը զուգահեռ՝ ամենօրյա աշխատանքով պետք է ապացուցվի, որ Ծառայությունը որակյալ է: Արդարադատության նախարարը վերահաստատել է այն գաղափարը, որ Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը` քրեակատարողական ծառայողն է: Նախարարն ընդգծել է, որ այս գաղափարի շուրջ համախմբվելով և մասնագիտական կարողությունները զարգացնելով ու ուժեղացնելով՝ Ծառայությունն ավելի կամրապնդվի:

Մինչ թեստավորման փուլը, տեղի է ունեցել ֆիզիկական պատրաստվածության քննությունը, որը քրեակատարողական ծառայողները հաջողությամբ հաղթահարել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

19:37 29.07.2025

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

19:30 29.07.2025

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

Թաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...

BACK_TO_TOP