Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

21:49 15.05.2025

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։
Այս օրը կոչ է՝

  • գիտակցելու մարդկային գործունեության ազդեցությունը մոլորակի կլիմայի վրա,
  • խթանելու վերականգնվող էներգիայի, կայուն սպառման և բնապահպանական կրթության զարգացումը,
  • և միավորվելու հանուն ապագայի, որտեղ յուրաքանչյուր երկրի ու քաղաքացու դերը կարևոր է։

Հայաստանն իր հերթին շարունակում է հստակ քայլերով մասնակցել գլոբալ կլիմայական գործընթացներին՝ ներդնելով ջանքեր թե՛ արտանետումների կրճատման, թե՛ հարմարվողականության ուղղությամբ։

Եկե՛ք հիշենք․ կլիման միայն բնության, այլև յուրաքանչյուրիս կյանքի մասին է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

21:17 05.08.2025

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ռիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...

Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

21:00 05.08.2025

Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

Ռումինիայի կառավարությունը հայտարարել է, որ մահացել է նախկին նախագահ Իոն Իլիեսկուն։ «Խորը ցավով կառավարությունը հայտարարում է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին», – ասվում է կաբինետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ռումինիայի պետության նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան կլինիկական շտապ օգնության հիվանդանոցում»։ Իլիեսկուն ռումինացի ականավոր քաղաքական և […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:52 05.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղամաս 53-99 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ, 48, 50, 50ա շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա […] ...

Նեթանյահուն երեք ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել Գազայի հարցով

20:40 05.08.2025

Նեթանյահուն երեք ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել Գազայի հարցով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նեղ կազմով հանդիպում է անցկացրել՝ նվիրված «անվտանգության հարցերին», հայտնում է վարչապետի գրասենյակը։ Նրա խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ «Քննարկման ընթացքում իսրայելական բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը ներկայացրել է Գազայի հատվածում հետագա գործողությունների տարբերակներ: Իսրայելի պաշտպանության բանակը լիովին պատրաստ է իրականացնել ռազմաքաղաքական կաբինետի կողմից կայացված ցանկացած որոշում»,-հայտնել են գրասենյակից: Ավելի […] ...

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

20:30 05.08.2025

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

Լիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...

BACK_TO_TOP