11:35 25.09.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման և ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը, կարևորվել միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափում իրականացվող աշխատանքը:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում անդամ երկրների փոխգործակցությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵԱՏՄ-ն գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ու տարբեր ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ է ստեղծել:
«ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է մեր պետությունների շահերից: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջտարածաշրջանային համագործակցությանը, կարևորել սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը:
14:57 26.06.2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգումԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...
14:50 26.06.2025
Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա […] ...
14:42 26.06.2025
Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. ՓաշինյանՀայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...
14:35 26.06.2025
«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...
14:31 26.06.2025
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըԳլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...