14:40 30.05.2025
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը 35 տարեկանում ավարտել է մարզական կարիերան, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:
Եզրային պաշտպանը 2015-2024 թվականներին խաղացել է «Ալաշկերտում»: Նա 2024/25 մրցաշրջանում հանդես էր գալիս Կապանի «Գանձասարում»:
Եդիգարյանը խաղացել է նաև «Փյունիկում», «Բանանցում», «Արարատում» և լիտվական «Ժալգիրիսում»: Նա 347 խաղ է անցկացրել Հայաստանի առաջնություններում, խփել 64 գոլ և կատարել 44 գոլային փոխանցում:
Եդիգարյանը 5-ական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: Նա Սարգիս Հովսեփյանի հետ կրում է հայկական ակումբային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի կոչումը: Եդիգարյանը նաև 2-ական անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն և գավաթակիր:
Արտակ Եդիգարյանը ՀՀ ազգային հավաքականի կազմում մասնակցել է 32 հանդիպման:
21:39 31.05.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլինՀունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ ...
21:26 31.05.2025
Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՌԴ Կրասնոգորսկի շրջանի «Կոլեսնիկ» արտադրական շենքի անգարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Տարածքն ընդլայնվել է մինչև 4 հազար քառ․ մետր։ Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հաղորդում է ստացվել «Կոլեսնիկ» արտադրական շենքի տարածքում՝ Նովի գյուղի 1 հասցեում գտնվող տարածքում հրդեհի մասին: Ժամանելուն պես հրշեջները պարզել են, որ այրվում է 900 «քառակուսի» մակերեսով մետաղական […] ...
21:13 31.05.2025
ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատան այցելել է Բավրայի մաքսակետՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը այցելել է Բավրայի մաքսակետ՝ ծանոթանալու սահմանային վերահսկողության բաժնի աշխատանքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:00 31.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Համո Սահյան փող. 26-102 առանձնատներ, Սունդուկյան փող. 17-23 շենքեր, Քոչար փող. 18-20 շենքեր, Վաղարշյան փող. 14 շենք, թիվ 148 դպրոց, Ա․ Ավետիսյան փող. 45-65 առանձնատներ, Ավետիսյան փող. 61-70, 74 […] ...
20:55 31.05.2025
Եգիպտոսը մեղադրել է Իսրայելին Գազայի սովը որպես զենք օգտագործելու մեջԻսրայելի կողմից Գազայի հատվածում սովի պայմանների ստեղծումը որպես զենքի տարր խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ «Մարդկությունը չի կարող ընդունել ամեն օր տեղի ունեցող դաժան գործողությունները, ինչպես նաև սովի օգտագործումը որպես կոլեկտիվ պատժի զենք. սա միջազգային և մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտում է»,-ասել էաց Աբդել […] ...
20:45 31.05.2025
Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է ոստիկանների վրա հարձակումների աճի մասինՆյու Յորքում վերջին վեց տարիների ընթացքում զգալիորեն աճել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումները, ըստ քաղաքի ոստիկանության հրապարակված տվյալների։ Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի կողմից տրամադրված վիճակագրության համաձայն՝ այս տարվա սկզբից մինչև մայիսի վերջ քաղաքում գրանցվել է ոստիկանների վրա 970 հարձակում, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 595 դեպք։ Այսպիսով, վեց տարվա ընթացքում […] ...