18:20 26.09.2018
14 տարի առաջ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց քնած հայ սպային ու սեփական երկրում արժանացավ հերոսի կոչման, ինչն ապացուցում է, որ հաղթանակի ու խաղաղության ընկալումները Հայաստանում ու Ադրբեջանում տարբեր են։ Խաղաղության կոչ անելու ու Գուրգեն Մարգարյանի հիշատակը հարգելու համար այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի է ունեցել «Խաղաղության գինը» խորագրով միջոցառում։
Միջոցառումը մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի բակում՝ Շիրակի կայազորի ռազմական նվագախմբի երաժշտական կատարումներով, իսկ ներսում ռազմական գիտելիքներով ու հմտություններով էին մրցում բուհի ռազմական ամբիոնի ու Շիրակի կայազորի զինծառայողները: Մարտունակ բանակով է երկիրը ուժեղ ու խաղաղ, իսկ մեզ համար հայրենիքը սկսվում է սահմանից, որի խաղաղության գինը Հայաստանում ու Արցախում լավ են գիտակցում։
«Խաղաղության գինը շատ թանկ է, ցավոք սրտի, խաղաղության գինը մարդկային կյանքով է վճարվում, բավական է արյուն թափվի։ Զենքը կարող է չօգտագործվել, թող փչանա, ժանգոտվի, հետագայում օգտագործվի զարդեր պատրաստելու համար»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասաց Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի ավագ դասախոս Վարդան Մուրադյանը։
Եթե թշնամու ձեռքին կացինը վերածվում է ատելության գործիքի, ապա հայ արվեստագետը նույնիսկ փամփուշտներն է զարդերի վերածում։ Բուհի դահլիճում Արտակ Թադևոսյանի աշխատանքների փոքրիկ ցուցադրությունն էր՝ զարդեր պատրաստված փամփուշտներից:
«Փորձենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ յուրաքանչյուր բնագավառում՝ արվեստագետը արվեստի, զինվորական բնագավառում պետք է փորձի իր փոքրիկ ներդրումն ու լուման ունենալ խաղաղության կոչի տարածման գործում»,- ասաց Արտակ Թադևոսյանը։
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...