22:57 29.09.2018
Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ 1999 թվականին առաջին անգամ նշվել է Սրտի համաշխարհային օրը, ինչը հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից:
Սրտի օրը նշելու նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը սիրտ-անոթային հիվանդությունների համաճարակի վտանգի վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում սրտի իշեմիկ հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը: Այս մասին ասված է ՀՀ ԱՆ տարածած հայտարարության մեջ:
«Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Սիրտը կյանքի համար է»:
ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ամեն երկրորդ մահ գրանցվում է սիրտ-անոթային հիվանդություններից` տարեկան կազմելով շուրջ 17 մլն դեպք, որոնցից առնվազն 75%-ն արձանագրվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (ԱՇՀՀ) Հայաստանի բնակչության մահացության կառուցվածքը նման է եվրոպական տարածաշրջանի պատկերին: 2017 թվականի տվյալների hամաձայն` մեր երկրում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է մոտ 80%: Ընդ որում, մահացության բուրգում ԱՇՀՀ-ը զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով 55.6%, որից 20%-ն արձանագրվում է աշխատունակ տարիքային խմբում` մինչև 65 տարեկան: Վերջին 30 տարվա ընթացքում ԱՇՀՀ տարածվածության ցուցանիշն աճել է շուրջ 1.8 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` 1.5 անգամ:
Ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների ավելի քան 55 հազար նոր դեպք, ընդհանուր հիվանդների թիվը կազմում է շուրջ 250 հազար, որը մեծ տնտեսական բեռ է թե՜ համակարգի, թե՜ հիվանդի համար:
Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և կաթվածի զարգացման ռիսկի գործոններից են զարկերակային գերճնշումը, արյան մեջ խոլեստերինի և գլուկոզայի բարձր մակարդակը, ծխախոտի օգտագործումը, մրգերի և բանջարեղենի սակավ օգտագործումը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը և այլն: Ի դեպ, անառողջ կենսակերպը, որը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը, ամենից հաճախ ձևավորվում է դեռևս մանկապատանեկան հասակում, իսկ տարիքի հետ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը միայն մեծանում է:
2016 թվականին ԱՀԿ մեթոդաբանությամբ առաջին անգամ իրականացվեց ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածության STEPS ազգային հետազոտությունը, որի արդյունքները փաստում են.
ԱՇՀՀ կանխարգելումն ու բեռի նվազեցումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Այդ նպատակով մշակվել և իրականացվում են մի շարք բազմակողմանի ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ:
ՈՎՀ կանխարգելման և հսկողության քաղաքականության հիմնական մոտեցումները ներկայացված են առավել բարձր մահացության բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի, առողջ ապրելակերպի խթանման, ծխախոտի, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրերում:
2015 թվականի հունվարի 1-ից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ՈՎՀ սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու առաջնային օղակում` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և ախտորոշման, իսկ 30-60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով:
Արդյունավետ գործում է «Պետության կողմից երաշխավորված սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագիրը, որի շրջանակներում 2015-2017թթ. ընթացքում բժշկական օգնություն է ստացել շուրջ 4200 քաղաքացի, իսկ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում` 600 քաղաքացի: Ծրագիրն ապահովել է «Սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլևացիայով» ախտորոշման ժամանակ ինֆարկտ-պատասխանատու կորոնար զարկերակի ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայությունների մատչելիությունն ամբողջ բնակչության համար: Այս տարվա հուլիսի 1-ից, առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, ծրագրի շրջանակներում սրտի ստենտավորումը կատարվում է արդեն դեղապատ ստենտով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 750 հազար դրամ՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն:
Կարևոր է շեշտել նաև, որ հանրապետության առաջատար սրտաբանական կենտրոններում սրտի վիրահատությունների արժեքը ևս նվազել է՝ շնորհիվ վիրահատությունների համար անհրաժեշտ պարագաների մատակարարների հետ առողջապահության նախարարի ունեցած բանակցությունների»,- ասված է հայտարարությունում:
10:24 06.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին10:24 06.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
10:19 06.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-6-ըԲացահայտվել է 173 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 51 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5 […] ...
10:00 06.05.2025
ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստըՄարտին ԱՄՆ-ը իրականացրել է Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող փորձարկումը: Այս մասին ասված է Պենտագոնի՝ երկուշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։ Stratolaunch-ի բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն չի հրապարակվել։ «Երկու փորձարկումների ժամանակ Stratolaunch Talon-A հիպերձայնային մեքենան արձակվել է Roc կրիչով ինքնաթիռից, թռել է Խաղաղ […] ...
09:55 06.05.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...
09:50 06.05.2025
Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ինԹեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...
09:48 06.05.2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...