18:50 01.10.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 8:55-ի սահմաններում, Արմավիր մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց ԳՏԿ հողատարածքում՝ անասնագոմի հետնամասում, հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված երիտասարդի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ՝ դիակի աջ կեսի շրջանում, հայտնաբերվել է «Բայկալ» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփում թվով 6 չկրակված փամփուշտով և ևս մեկ փամփուշտ՝ փամփշտակալում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
14:14 06.05.2025
Իրանի ԱԳ նախարարը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցերըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Սայեդ Ասիմ Մունիրի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության ֆոնին, հաղորդում է IRNA-ն։ «Հանդիպման ընթացքում կառուցողական քննարկումներ են ծավալվել աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրմամբ երկու երկրների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությանը։ […] ...
13:55 06.05.2025
ՔՊ-ն դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցով ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ձևավորել մշտական մարմին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր […] ...
13:43 06.05.2025
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտում է Իսրայելի՝ Գազայում գործողությունն ընդլայնելու ծրագրերըԻսրայելի՝ պաղեստինյան Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը և անընդունելի են, և Ֆրանսիան դատապարտում է դրանք, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Երկուշաբթի օրը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հաստատել է Գազայի հատվածում գործողությունն ընդլայնելու ծրագիրը, որը ներառում է տարածքների գրավում և պահպանում, բնակչության տեղափոխում անվտանգ գոտիներ […] ...
13:37 06.05.2025
Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից․ Չինասստանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից, եթե իսկապես մտադիր է երկխոսություն սկսել Չինաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չինական ապրանքների վրա մաքսատուրքերի հնարավոր նվազեցման մասին։ «Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է լուծել խնդիրը երկխոսության և բանակցությունների միջոցով, […] ...
13:30 06.05.2025
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակըԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ «Մայիսի 9-ին՝ ժամը 19:45-ին, համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Երեկոյի ընթացքում կհնչի Դմիտրի Շոստակովիչի հաղթական 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան»,-նշված է հաղորդագրության մեջ: Միջոցառման գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: ...
13:23 06.05.2025
Politico. Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը ներկայացնել մայիսի 6-ինԵվրոպական հանձնաժողովը նախատեսում է երեքշաբթի օրը՝ «շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո», ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի նախագիծը, որը կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, պնդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ «Շաբաթներ տևած խորհրդակցություններից հետո Եվրոպական հանձնաժողովը մտադիր է երեքշաբթի օրը ներկայացնել պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այն կներառի միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց։ ԵՄ երկրների […] ...