22:09 01.10.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է Մերձավոր արևելք կատարած այցի մասին.
«Կարծում եմ՝ սփյուռքահայերին որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանան, որ նոր իշխանությունները որակապես կամ բովանդակային առումով բոլորովին տարբերվում են նախորդ իշխանություններից: Հիմնականում սփյուռքին շարունակում է հետաքրքրել օրինականության հաստատումը, մի բան, որ նրանք երազել են այդ մասին: Ես կարծում եմ, որ գոնե ինձ հետ եղած անձնական շփումները հանգեցրել են նրան, որ նրանք կասկած չունեն վարչապետի և նրա թիմի վարած քաղաքականության մասով: Որոշակի ժամանակ է հարկավոր խոշոր ներդրումների համար: Ես նրանց ասել եմ, որ իրենց վստահությունը պետք է լինի ներկա իշխանությունների 4 ամսվա աշխատանքը, չկա որևէ թուղթ, որը մենք կարող ենք իրենց տրամադրել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:
Նախարարը նաև ասել է, որ խորհրդարանական ընտրությունների անհապաղ անցկացմանը սպասում են շատ ներդրողներ:
«Սփյուռքահայ ներդրողները շեշտում են, որ խորհրդարանական ընտրություններից հետո լինելու է կայունություն և ներդրողների համար կայուն մթնոլորտ»,- ասել է նախարարը:
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ թավշյա հեղափոխության հետ կապված ոգևորության կա իր այցելած երկրներում և դրա վկայությունն է Անտոնիո Գուտերեշի հայատարարությունը, թե ինչպես կարելի է առանց որևէ զոհի երկրում հեղափոխություն իրականացնել:
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...
11:53 06.05.2025
Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերովԲնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները: Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների […] ...
11:46 06.05.2025
Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:34 06.05.2025
ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցություններըՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...
11:04 06.05.2025
Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը […] ...