22:34 01.10.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել հարազատներին և երկրպագուներին: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը, այն աշխարհահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհով մեկ Ֆրանսիայի և Հայաստանի հզոր մշակույթների հոգին ու ձայնն է: Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ լեփ-լեցուն դահլիճներ է հավաքել: Խորին ցավակցություն եմ հայտնում երգչի հարազատներին, ինչպես նաև բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»:
SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:
https://www.facebook.com/Dmitry.Medvedev/posts/10155514415386851
15:50 08.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 30-ից մայիսի 6-ը15:50 08.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 30-ից մայիսի 6-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 30-ից մայիսի 6-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 1-ին, 3-ին և 6-ին, ◾️ Նոր Նորքում՝ մայիսի 4-ին, 5-ին և 6-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ […] ...
15:45 08.05.2025
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայինԿառավարությունը նաև հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից […] ...
15:40 08.05.2025
Հետախուզվում էր զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 7-ին` ժամը 23.30-ին, Նոր Խարբերդի 25-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Երևանի Արարատյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդու: Ապրիլի 29-ից նա հետախուզվում էր հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: 35-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...
15:37 08.05.2025
Դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով հատկացվել է կապիտալ դրամաշնորհներՀայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 140 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 903,608.5 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Որոշման ընդունմամբ կապիտալ ծախսերի կատարման համար ֆինանսական միջոցներ կհատկացվեն դպրոցներին՝ իրենց […] ...
15:32 08.05.2025
Հաստատվել է ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերըԳործադիրի որոշմամբ, հաստատվել է Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Այսպիսով, 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի ԿԾ-ով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1055-ը՝ պետական բարձրագույն […] ...
15:27 08.05.2025
Կխթանվի ցեմենտի տեղական արտադրությունըԳործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքի ընդունմամբ կխթանվի տեղական […] ...