Այսօր պաշտոնական Երևանն ու Բաքուն միանգամայն տարբեր կերպ են տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը. Արման Մելիքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Այսօր պաշտոնական Երևանն ու Բաքուն միանգամայն տարբեր կերպ են տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը. Արման Մելիքյան

11:37 03.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Դուշանբեում կայացած կարճատև զրույցն ու ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունը փորձագիտական շրջանակներում ամենատարբեր գնահատականների արժանացավ: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

– Պարո՛ն Մելիքյան, Դուշանբեում Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև երկխոսության արդյունքում երկու երկրների համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ մշակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Ինչպե՞ս կգնահատեք այս պայմանավորվածությունը:

– Հայաստանի ու Ադրբեջանի գործադիր իշխանության ղեկավարների միջև ուղիղ կապի առկայությունը կարող է գործնականում օգտակար, դրական դեր կատարել այն դեպքում, երբ կլինի մոտեցումների ընդհանրություն հրադադարի ռեժիմի պահպանման նպատակահարմարության և հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Այսօր պաշտոնական Երևանն ու Բաքուն միանգամայն տարբեր կերպ են տեսնում հակամարտության կարգավորումը, և հասկանալի չէ, թե ինչի մասին պետք է միմյանց հետ խոսեն պարոնայք Ալիևն ու Փաշինյանն այդ ուղիղ կապով, անգամ, եթե այդպիսին հաստատվի:

– Որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա այս պայմանավորվածությանը, հատկապես հաշվի առնելով, որ այն փաստաթղթային արձանագրում չունի:

– Խնդիրն ամենևին էլ այս պայմանավորվածությունների փաստաթղթային ամրագրման բացակայությունը չէ, այլ այն հանգամանքը, որ կողմերը չունեն խնդրի կարգավորման ընդհանուր տեսլական, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող անգամ առերևույթ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել ու հավատարիմ մնալ դրանց: Մեր պարագայում խնդիրը նաև այն է, որ պաշտոնական Երևանը սեփական նոր քաղաքական մոտեցումների համակարգը դեռևս չի մշակել ու ներդրել և առկախված է մնացել նախորդ վարչակազմի կողմից ընդունված անարդյունավետ և մեր շահերը վտանգող հողատվական բանակցային դրույթների ու իր իսկ կողմից հռչակված այն նախապայմանների միջև, որոնց կենսագործման ուղին, կարծես թե, մշակված չէ: Սա շատ վտանգավոր երկփեղկվածություն է:

– Նշված պայմանավորվածության մասին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը հաջորդեց Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքը` ուղղված միջազգային հանրությանը: Էլմար Մամեդյարովը կոչ արեց ԼՂ հարցը լուծելու համար «ճնշում գործադրել» Հայաստանի վրա: Ինչպե՞ս կարելի է սա բացատրել:

– «Ճնշում գործադրելու» պահանջն Ադրբեջանի դիվանագիտական-քաղաքական փորձված հնարքներից մեկն է: Բաքուն մշտապես ասում է, որ հակամարտության կարգավորման միակ արդյունավետ տարբերակն է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի զգալի մասի օկուպացիայի անվերապահ դադարեցումն ու առանց նախապայմանների այդ տարածքներից հայկական զինուժի դուրսբերումը: Հակառակորդի այսօրինակ պնդումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այն բանի շնորհիվ, որ հայ բանակցողները չեն կարողացել կամ չեն ցանկացել սեփական արդյունավետ բանակցային ռազմավարությունն ու մարտավարությունը մշակել: Որքան գիտեմ, այս ուղղությամբ լուրջ ու համակողմանի մասնագիտական աշխատանք իրականացնելու նպատակով ՀՀ նախկին կամ ներկայիս վարչակազմերի նախաձեռնությամբ պետական կամ մասնավոր աղբյուրներից առ այսօր մեկ լումա անգամ չի ծախսվել:

– Ադրբեջանում վերջին օրերին «հանրահավաքներ» են անցկացվում` «Ղարաբաղն ազատագրելու» պահանջով: Այդ ակտիվացումը որոշ փորձագետներ պայմանավորում են հենց Փաշինյան-Ալիև երկխոսությամբ, համարում Ադրբեջանի հետագա գործողությունների հիմք: Արդյո՞ք որևէ կապ կա այդ երկու իրողությունների միջև:

-Մենք պետք է հաշվի առնենք, որ քանի դեռ Հայաստանում չեն անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և չի ձևավորվել քաղաքացիների կողմից լիարժեք մանդատ ստացած նոր օրենսդիր և գործադիր իշխանություն, Ադրբեջանի համար խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու գայթակղությունը մեծ է լինելու, և Բաքվում կձգտեն յուրաքանչյուր հարմար առիթն օգտագործել՝ սեփական ցանկություններն իրականություն դարձնելու համար: Այս տեսանկյունից կարևոր է նաև ադրբեջանական հանրությանը պատերազմին նախապատրաստելու խնդրի լուծումը, և հանրահավաքները հենց այդ նպատակին են ծառայում: ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դիմադրող և խոչընդոտող հայաստանյան քաղաքական ուժերը թող լավ գիտակցեն սեփական պատասխանատվությունը, հատկապես այս համատեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

17:17 28.06.2025

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

Ռումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

17:10 28.06.2025

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

17:00 28.06.2025

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

16:30 28.06.2025

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

16:17 28.06.2025

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

BACK_TO_TOP