Թող միանգամից հռչակվեր դիկտատոր և հարցը փակվեր. Արմեն Ռուստամյանը` Նիկոլ Փաշինյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Թող միանգամից հռչակվեր դիկտատոր և հարցը փակվեր. Արմեն Ռուստամյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

19:36 02.10.2018

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժողովրդի պահանջով վարչապետը ընտրվել է մի մարմնի կողմից, որը ոչ լեգիտիմ է:

«Թող միանգամից հռչակվեր դիկտատոր և հարցը փակվեր: Ազգային ժողովի լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում այն ժամանակ, երբ Ազգային ժողովը մինչև հիմա որևէ ձևով չի խոչընդոտել կառավարությանը: Ավելին ասեմ, ես պետք է անձամբ իմ լեգիտիմությամբ առաջնորդվեմ. իմ կուսակցությանը ձայն է տվել 100 հազարից ավելի ընտրող և այդտեղ ոչ մի կաշառք  տեղի չի ունեցել»,- նշել է նա:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ օրենքի փոփոխությունները նախաձեռնել են այն վտանգի պատճառով, որպեսզի ճնշում չլինի և մենք չունենանք հակասահամանադրական ճանապարհով Ազգային ժողովի լուծարում:

«Ենթադրենք՝ մենք չենք քվեարկում, այդ ժամանակ սկսում է գործել այն տրամաբանությունը, որով առաջնորդվում են հեղափոխականնե՞րը, այսինքն՝ պիտի ԱԺ-ին թույլ չտան, որպեսզի հավաքվի, որպեսզի փաստվի, որ չի ընտրել, դա նշանակի, որ ԱԺ-ն ցրվեց ուժի  իրավունքով: Մենք կողմ կքվեարկենք նախագծին»,- ասել է նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ նրանք իզուր տեղը կրկին բաժանվում են հեղափոխականների և հակահեղափոխականների:

«Եթե ավագանու ընտրության պես բաժանեն սև ու սպիտակի, հեղափոխականների և հակահեղափոխականների, ապա ուզում են նույն տրամաբանությամբ շարունակել, այսինքն՝ ովքեր որևէ ձևով դեմ են վարչապետի հայտարարություններին կամ առաջարկներին, կհամարվեն սև: Ես խորհուրդ եմ տալիս մեր ժողովրդին կուռք չսարքել; Դրա համար մենք ձախողվել ենք՝ սկսած 1990-ից»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

BACK_TO_TOP