Խիստ մտահոգիչ է հանրակրթական դպրոցների և երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը. ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Խիստ մտահոգիչ է հանրակրթական դպրոցների և երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը. ՄԻՊ

16:00 20.04.2018

  1. Պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաև դասապրոցեսների խաթարմամբ: Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաև դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող ծնողները: Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ այս մտավախություններից ելնելով՝ ծնողները նախընտրում են երեխաներին այս օրերին դպրոց չտանել կամ չուղարկել: Սրա վերաբերյալ առկա են նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:
  2. Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների ահազանգեր այն մասին, որ տարբեր անձինք շրջում են դպրոցներով, պահանջում են ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ դասերին մասնակցող երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքներին ու երթերին ներգրավելու նպատակով: Ըստ ահազանգերի՝ այդ անձինք բարձրաձայն կոչերի, այդ թվում՝ բարձրախոսով վանկարկումների միջոցով երեխաներին դուրս են հրավիրում դպրոցներից, ուսուցչական կազմերի ու տնօրենների հասցեին հնչեցնում վիրավորական արտահայտություններ և երեխաներին կոչ անում չենթարկվել դասերին մասնակցելու ուսուցիչների կամ տնօրենների պահանջներին: Ստացած ահազանգերից մեկով էլ հանրակրթական դպրոցի ուսուցիչը տեղեկացրել է, որ դպրոց այցելած անձինք այդ պահին բակում գտնվող երեխաներին փորձել են տանել իրենց հետ: Այս տեղեկությունները վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցներին:
  3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս խիստ անհանգստացնող ահազանգերն ու բողոքները հատկապես ուշադրությամբ են ուսումնասիրվում: Յուրաքանչյուր հնարավոր դեպքում կապ է հաստատվում բողոք ներկայացրած անձի, համապատասխան դպրոցի ու Կրթության և գիտության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ: Իրականացվում են քայլեր յուրաքանչյուր իրավիճակի հանգամանքները պարզելու ու երեխաների շահերի պաշտպանությանը նպաստելու ուղղությամբ:
  4. Վերջին օրերի ընթացքում հավաքի մասնակիցների և Ոստիկանության միջև առանձին դեպքերում տեղի ունեցող բախումներն ու Ոստիկանության կողմից անձանց մեկուսացնելու կամ բերման ենթարկելու դեպքերն առավել ամրապնդում են ծնողների մտահոգությունները, որոնց առջև երեխաների անվտանգությունն ապահովելու պարտականություն է կրում պետությունը` ի դեմս ուսումնական հաստատության տնօրինության և ուսուցչական կազմի:  Ոստիկանության բաժիններում անչափահասների առկայությունը հատկապես բարդացնում է նրանց իրավունքների երաշխավորման շուրջ վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անչափահասների հարցում պետք է գործել հատուկ կանոններով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակում նրանց տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները, բացառել նրանց նկատմամբ բռնության գործադրում: Պաշտպանի ներկայացուցիչները անչափահասների հարցում ցուցաբերում են հատուկ ուշադրություն:
  5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվում նաև այն մասին, որ ոստիկանության ծառայողները երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով դասապրոցեսի ընթացքում մի շարք դեպքերում փակ են պահում դպրոցները, ինչի արդյունքում խոչընդոտներ են ստեղծվում հենց ծնողների համար, քանի որ այդ պատճառով ծնողները հաճախ չեն կարողանում վերցնել իրենց երեխաներին դպրոցներից:
  6. Ստացվել են նաև ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն առանց մանկավարժի կամ հոգեբանի մասնակցության կամ ներկայության հարցման են ենթարկել երեխաներին՝ հավաքների նրանց մասնակցելու հարցում նպաստողների կամ հրահրողների վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչների կողմից այսպիսի ցանկացած դեպք համարում ենք անթույլատրելի, քանի որ դա չի բխում նրանց լիազորություններից:
  7. Հատուկ ընդգծում ենք, որ յուրաքանչյուր ծնող, իր երեխային դպրոց հանձնելով, իրավաչափորեն ակնկալում է երեխայի անվտանգության և կրթության իրավունքի պատշաճ ապահովում: Դպրոցում գտնվելու ընթացքում երեխայի իրավունքների և անվտանգության համար ծնողի առջև առաջնահերթ պատասխանատվություն են կրում հենց դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմը, իսկ Պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերն ու բողոքները վկայում են նրանց կողմից այդ պարտականությունները կատարելու լուրջ խոչընդոտների մասին:
  8. Անհրաժեշտ ենք համարում կրկին արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը: Խոսքը վերաբերում է նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածով ամրագրված՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության երեխայի իրավունքին: Հատուկ ընդգծվում է, որ կարծիք ունենալու և որոշումների կայացմանը մասնակցելու երեխայի իրավունքի երաշխավորումը Պաշտպանի ու նրա աշխատակազմի համար առաջնահերթ նշանակություն ունեն:
  9. Դրա հետ միասին, երեխայի նշված իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Այս առումով, հենց նույն միջազգային փաստաթղթերն ամրագրում են նաև երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմանները, ինչպիսիք են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում և այլն: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել. այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք ներգրավվածության ապահովմանը:
  10.  Համաձայն ՄԱԿ-ի միջազգային մարմինների իրավական չափանիշների՝ երեխաներն ունեն խաղաղ, այդ թվում՝ քաղաքական բնույթ կրող հավաքների գիտակցված մասնակցելու իրավունք: Սակայն երեխաները այդ հավաքներին կամ երթերին չպետք է մասնակից դարձվեն առանց ծնողների վերահսկողության:
  11. Այս ամենը վկայում է այն մասին, որ ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների անվտանգության ապահովման ու նրանց պաշտպանվածության, բնականոն կրթական պրոցեսի ապահովման հարցը:
  12. Ուստի, տեղի ունեցող բոլոր գործընթացների մասնակիցները պետք է հստակ գիտակցեն, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ դպրոցներ ինքնակամ մուտք գործելու փորձերով երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքի կամ երթի ներգրավելու նպատակով նրանց բաց թողնելու պահանջներ են ներկայացվում առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության, ինչպես նաև առանց հաշվի առնելու տնօրենների ու ուսուցիչների պահանջները: Հատկապես մտահոգող են այս պայմաններում երեխաներին տարբեր խմբերի կողմից իրենց հետ հավաքների մասնակցելու նպատակով տանելու փորձերը:
  13. Վերահաստատում ենք, որ խիստ անթույլատրելի են այն շարունակական գործողությունները, որոնք միտված են ոչ իրավաչափ եղանակներով երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելուն: Այս գործընթացների կազմակերպման կամ իրականացման հետ առնչություն ունեցող անձինք պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործողություններից՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն կամ խումբ են ներկայացնում:
  14. Այդ անձինք, ինչպես նաև դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կազմը, ոստիկանության և բոլոր մյուս մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահով, կոնկրետ դեպքում՝ երեխաների անվտանգության, ծնողների կամ կրթական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

18:30 08.07.2025

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

ԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

BACK_TO_TOP