11:26 03.10.2018
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպում-քննարկմանը:
«Երեկ մենք որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, լսել ենք տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը, ինչ մտադրություններ ունի: Կային փաստարկներ, հակափաստարկներ, բոլորը քննարկվեց, նայվեց, կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք վարչապետ չառաջադրելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել, նա պատասխանեց, որ տարբեր խոսակցություններ են եղել տարբեր հարցերի շուրջ, նա նշեց, որ որևէ պայմանավորվածություն չի եղել, խոսակցություններ եղել են բոլոր թեմաների շուրջ, իսկ պայմանավորվածություն կարող է լինել այն դեպքում, երբ պաշտոնապես են քվեարկում:
«Դու քո կուսակցությունում պետք է խոսես, քննարկես: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ շփումները, մնում ենք մեր տեսակետին, որ այն, ինչ պայմանավորվել էինք կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ` մեկ տարի` մինչև մայիս-հունիս, հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը մինչև հիմա չկա: Եթե խորհրդարանը կես ժամ է աշխատում, որպես փոխխոսնակ եմ ասում, լիագումար նիստը տևում է կես ժամ, օրակարգը ձևավորում է կառավարությունը, նշանակում է, որ օրակարգ չունի, որ տա խորհրդարանին»,- ասաց Մելքումյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ պետք է որոշակի ադապտացիոն շրջան լինի բոլոր քաղաքական ուժերի համար, ոչ միայն խորհրդարանական, պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, որ բոլոր ուժերը պատրաստվեն նոր խաղի կանոններով արտահերթ ընտրությունների, բացի այդ, ըստ պատգամավորի, որոշակի քաղաքական կոնսենսուս է պետք:
«Մեր տեսակետը եղել է կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, որին կողմ ենք քվեարկել` մինչև մեկ տարում ընտրություններ անցկացնելու մասին»,- նշեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ երեկ երեկոյան արտահերթ նիստ արեցին, հնարավոր չէ՞ նաև ԸՕ-ն արագ ժամկետներում ընդունել և գնալ արտահերթի, Մելքումյանն արձագանքեց.
«Ամեն ինչ հնարավոր է, մենք ամեն ինչ քննարկում ենք տրամաբանության մեջ: Այս նիստը չկայացավ, ցանկություն ունեինք, չէ՞, բայց չկայացավ: Պետք է ռեսուրսը, հնարավորությունները քննարկել, համադրել: Մենք պաշտոնական որոշում չունենք»:
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...
16:30 28.06.2025
Լեհաստանի նախագահը ժամանել է ԿիևԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...
16:17 28.06.2025
Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումըՀունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...