Խորհրդարանում նիստը հետաձգվեց 4 ժամով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Խորհրդարանում նիստը հետաձգվեց 4 ժամով

11:24 03.10.2018

Այսօր խորհրդարանում նիստ էր հրավիրված, որը չկայացավ քվորումի բացակայության պատճառով:  105 պատգամավորներից գրանցվել էր 41 պատգամավոր:

«Մենք չենք կարող սկսել այս պահին աշխատանքը, հարգելի՛ պատգամավորներ: «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի» 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորի գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ նախագահն առաջարկեց ամեն դեպքում մի փոքր սպասել քվորում ապահովելու համար: Առաջարկն ընդունվեց, բայց պատգամավորները չներկայացան: Նիստը 4 ժամով հետաձգելու որոշումը հաստատվեց:

«Եվս մեկ անգամ ուշադրությունը գրավեմ մի հարցի շուրջ, երբ մենք գրանցենք 53 հոգի: Առնվազն 53 հոգի պատգամավորներ  պետք է ներկա լինեն, որովհետև գրանցումը թույլ է տալիս, որ մենք սկսենք նիստը, բայց քվեարկելիս առնվազն 53 հոգի պետք է ունենանք: Եթե մենք 53 հոգով չքվեարկենք, մենք կարող ենք ուղղակի տապալել այն նախագծերը, որոնք ուզում ենք՝ ընդունվի»,- ասաց Արա Բաբլոյանը՝ հորդորելով այնպես աշխատել, որ անիմաստ դժվարություններ չստեղծվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

16:06 06.05.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապագա անելիքների շուրջ: ...

Արձանագրություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին

16:00 06.05.2025

Արձանագրություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին

Հրապարակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: ...

Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը

15:45 06.05.2025

Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի հերթական նիստում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Աշոտ Հայրապետյանի  թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ելույթում Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է ԲԴԽ գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար […] ...

Պեկինը և Բրյուսելը պետք է ավելի մեծ ներդրում ունենան համաշխարհային խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման գործում․ Սի Ծինփին

15:35 06.05.2025

Պեկինը և Բրյուսելը պետք է ավելի մեծ ներդրում ունենան համաշխարհային խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման գործում․ Սի Ծինփին

Չինաստանը և ԵՄ-ն պետք է համատեղ առաջ մղեն բազմաբևեռ աշխարհը և դեմ լինեն միակողմանի ահաբեկմանը։ Այս մասին նշել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված շնորհավորական հեռագրում՝ Չինաստանի և ԵՄ-ի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ։ «Չինաստանը և ԵՄ-ն պետք է պաշտպանեն բազմակողմանիությունը, պաշտպանեն […] ...

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

15:21 06.05.2025

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է ցուցահանդեսի՝ Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներին: ...

ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը

15:17 06.05.2025

ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Ազգային ժողովը մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկը՝ ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջարկին կողմ է քվեարկել 28, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց նախաձեռնությանը՝ նշելով, որ նման հանձնաժողովը գործունակ չի լինի և կարող է խոչընդոտել մշտական էթիկայի հանձնաժողովի […] ...

BACK_TO_TOP