12:40 03.10.2018
Խորհրդարանում ժամը 12։00-ին աշխատանքն սկսելու և նախագծերը քվեարկելու որոշումն իրականություն է դարձել: Օրենսդիրն անցել է մինչ այդ քննարկված նախագծերի քվեարկությանը:
Նախ՝ քվերակության է դրվել կառավարության կողմից ներկայացված «էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծն ընդունվել է 59 կողմ ձայնով: Դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել:
Հաջորդ նախագիծը, որը դրվել է քվեարկության, «Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է 59 կողմ ձայնով: Դեմ և ձեռնպահ ձայներ դարձյալ չեն եղել:
Այսօր քվերակության է դրվել նաև «Ազատ տնտեսական գոտիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագիծը ևս ընդունվել է երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ՝ 59 կողմ ձայնով:
4-րդ նախագիծը, որը դրվել է քվեարկության, «Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին է եղել: Նախագիծն ընդունվել է 57 կողմ ձայնով: Դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել:
Այսօր քվեարկվել է նաև «Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը: Նախագիծն ընդունվել է 60 կողմ ձայնով:
«Մենք սպառեցինք մեր օրակարգը, կհանդիպենք ժամը 16։30-ին՝ հարցուպատասխանի ժամանակ»,- ասել է Արա Բաբլոյանը:
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...
16:30 28.06.2025
Լեհաստանի նախագահը ժամանել է ԿիևԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...
16:17 28.06.2025
Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումըՀունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...