12:35 04.10.2018
«Չեմ հավատում հանրապետականներին, որ նրանք կհամաձայնեն՝ մայիսին կամ մարտին լինեն ընտրություններ: Նրանք ամեն օր զրպարտում են Հայաստանը, նրանք օգտագործում են իրենց մանդատները միջազգային կառույցներում`ստեղծելով սխալ տպավորություն: Նրանք ասում են, որ հայ ժողովուրդն իրենց սպառնում է: Նրանք չգիտեն, թե ինչ է պատգամավոր լինելը: Նրանք պարտավոր են հանդիպել իրենց ժողովրդի հետ, բայց ասում են`չենք հանդիպի ժողովրդի հետ, լավը չի ժողովուրդը: Քաղաքական էլիտան խորհրդարանում անորակ է: Հայաստանին պետք է լյուստրացիա, նրանք հասկանում են, որ նոր խորհրդարանական ընտրությունների դեպքում ձայն չեն հավաքի, անգամ իրենց ընտանիքի անդամները չեն քվեարկի նրանց օգտին»,- խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու դրա անցկացման շուրջ խորհրդարանական ուժերի վերաբերմունքի մասին՝ այսօր ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանը նոր համակարգ է կառուցում: Դրան բոլորը չէ, որ պատրաստ են, ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նրա համոզմամբ՝ վարչապետի հրաժարականի տարբերակով խորհրդարանի լուծարումը չափազանց ռիսկային է, քանի որ խորհրդարանական ուժերի մեծամասնությունը հնարավոր է՝ վարչապետի թեկնածու առաջադրի և ընտրի:
Ստեփան Գրիգորյանն ասում է, որ կան օրենսդրական բազմաթիվ այլ ճանապարհներ խնդիրը կարգավորելու համար: Բացի այդ, անհրաժեշտ է ճնշում գործադրել այն պատգամավորների վրա, ովքեր օրենքի հետ խնդիրներ ունեն: Քաղաքագետը կարծում է, որ պետք է սկսել զբաղվել նրանց ունեցվածքի ծագումնաբանությամբ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...