Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է մահացել հայրս, սկսեցի մտովի կռվել նրա հետ, բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է․ Ա. Գրիգորյանը՝ հոր ինքնասպանության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+14.09 oC

Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է մահացել հայրս, սկսեցի մտովի կռվել նրա հետ, բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է․ Ա. Գրիգորյանը՝ հոր ինքնասպանության մասին

23:28 04.10.2018

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով հոր ինքնասպանությանը։

«Սիրելի ընկերներ, հարազատներ, հարգելի քաղաքացիներ,

Անչափ զգացված եմ այս ծանր պահին կողքիս լինելու և ձեր խոսքերով զորակցելու համար։

Ուզում եմ նշել, որ հայրս՝ Վալերի Մուշեղի Գրիգորյանը, կյանքի վերջին մեկ տարում ունեցել է ալցհայմերի հիվանդություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել կյանքից հեռանալու նրա որոշման վրա։

Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է մահացել հայրս, սկսեցի մտովի կռվել նրա հետ, բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է, և ես հարգում եմ այդ որոշումը։ Այս հարցում իմ ընկալման ելակետն ազատությունն է, որը ամենակարևոր բանն է, որ մարդը կարող է ունենալ:

Ես ընդունում եմ իր այդ որոշումը որպես իր կամքն ազատ արտահայտելու միջոց: Ավելին, համոզված եմ, որ սիրո արտահայտման ամենաբարձր ձևը սիրելի մարդուն իր նախընտրած կերպ լինելու ազատություն տալն է, ինչպես նաև ընդունել սիրած մարդուն այնպիսին, ինչպիսին ինքն է նախընտրում լինել։

Ինձ համար մահը երբեք չի եղել ողբալու կամ սգալու առիթ։ Այն հնարավորություն է արժևորելու մարդու ապրած կյանքը և այն ամենը, ինչ կարողացել է ստեղծել և փոխանցել մարդն իր կյանքի ընթացքում։

Հայրս իր երեխաների մեջ սերմանել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սկզբունքայնությունը, անարդարության նկատմամբ անհանդուրժողականությունը, ցանկացած իրավիճակում մարդ մնալու կարելիությունը։

Նրա ցույց տված օրինակների շնորհիվ ես սովորել եմ, որ կյանքն անընդհատ կանգնելու և պայքարելու հնարավորություն է:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ զորակցեցին և փորձեցին կիսել ու թեթևացնել իմ և իմ ընտանիքի վիշտը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.-ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է այն մասին, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP