Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+13.09 oC

Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ

19:11 22.04.2018

Ապրիլի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:

Նախարար Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նախորդ օրը դեսպանների հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Արտգործնախարարն անդրադարձավ հավաքների վերաբերյալ ՀՀ Արդարադատության նախարարության, իրավապահ մարմինների տարածած հայտարարություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ղեկավարության ու հոգևոր առաջնորդների կողմից հնչել են երկխոսություն սկսելու բազմաթիվ կոչեր։ Հանրապետության նախագահը նույնիսկ գնաց ցույցի վայրը՝ հավաքների կազմակերպչի հետ հանդիպելու և երկխոսությանը մեկնարկ տալու համար։ Այսօր՝ ապրիլի 22-ին Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից լիցքաթափման ակնկալիքը չիրականացավ, քանի որ հավաքների կազմակերպիչը Վարչապետի հետ հանդիպումն օգտագործեց ՀՀ իշխանություններին վերջնագիր ներկայացնելու համար՝ փաստորեն մերժելով երկխոսության առաջարկը։

Անդրադառնալով Եվրամիության կողմից այսօր արված հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմը կիսում է դրանում արտահայտված դրույթները և ոչ միայն լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը, այլև գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը, Հայաստանի օրեսնդրության և միջազգային պարտավորությունների համաձայն։ Նախարարը շեշտեց, որ հավաքի մասնակիցներն իրենց իրավունքներն իրականացնելիս պետք է հարգեն Հայաստանի համապատասխան օրենսդրությունը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանումներ ներկայացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքի և հավաքների ազատության ապահովման միջազգային փորձի վերաբերյալ։

Նախարար Հարությունյանը անդրադառանլով ԱԺ պատգամավորների ձերբակալությանը՝ նշեց, որ անտեսելով Ոստիկանության հորդորները` հավաքի կազմակերպիչները շարունակել են կոչերը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վերաբերյալ, և որոշում է կայացվել ապօրինի հավաքները դադարեցնելու մասին։ Հավաքի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից, ապա հանցագործության կատարումը կանխելու նպատակով՝ օրենսդրության սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են:

Մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ կարևորեցին երկխոսությամբ՝ ստեղծված իրավիճակի քաղաքական և օրենքի սահմաններում լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

21:58 07.05.2024

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման […] ...

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին

21:53 07.05.2024

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: ...

Որքանո՞վ են հայերն ու ադրբեջանցիները ճանաչում իրար. Բորիս Նավասարդյանի դիտարկումները

21:31 07.05.2024

Որքանո՞վ են հայերն ու ադրբեջանցիները ճանաչում իրար. Բորիս Նավասարդյանի դիտարկումները

«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Այս մասին վկայում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները: Հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հետ էին մնում Հայաստանից ավելի քան հարյուր կետով: Մամուլի ազատության այդ չափը որքանո՞վ է հարևան երկրներում թույլ տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել տարբեր իրողությունների, այդ թվում՝ հայ- ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ: Որքանո՞վ են հայերն […] ...

Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս

21:21 07.05.2024

Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս

Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.67⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Մայիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 07.05.2024

Մայիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքեր, Գալշոյան փ. 2, 4, 6, 8, 8/1, 10, 12, […] ...

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP