08:51 23.04.2018
Ապրիլի 22-ին՝ վաղ առավոտից, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր ոստիկանության բաժիններ և բողոքների քննարկում ու քաղաքացիների ընդունելություն պաշտպանի աշխատակազմում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Համաձայն հաղորդագրության՝ պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների, ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների իրավունքներին առնչվող 151 ահազանգ: Կազմակերպվել են այցեր ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի, Նոր Նորքի, Գյումրու և Կապանի բաժիններ, ձերբակալված անձանց պահելու վայր: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ մոտ 200 անձի հետ, որոնցից 10-ը եղել են անչափահասներ:
Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, հավաքի կամ երթի մասնակցին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների չներկայանալու, սահմանված ժամից ավելի պահելու դեպքեր, որոնք անհապաղ կանխելու ուղղությամբ հենց տեղում ձեռնարկվել են միջոցներ:
9 դեպքում կանխվել կամ վերացվել են ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքի խոչընդոտելու դեպքեր: Մի քանի դեպքում միջոցներ են ձեռնարկվել շտապ բժշկական օգնության անձնակազմերի անխոչընդոտ մուտքը ոստիկանության բաժիններ ապահովելու ուղղությամբ:
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...
09:40 06.08.2025
Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնությունԻսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...
09:31 06.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից և նշում, […] ...
09:22 06.08.2025
Axios. ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներինՎաշինգտոնի վարչակազմը պլանավորում է ընդլայնել պաղեստինյան Գազայի հատվածի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը, հաղորդում է ամերիկյան Axios պորտալը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Սպիտակ տանը քննարկել են «Գազային օգնություն ցուցաբերելու գործում ԱՄՆ-ի դերի զգալիորեն ընդլայնման ծրագրերը»։ Ամերիկացի պաշտոնյաների շրջանում աղբյուրներից մեկը մանրամասնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը որոշել է […] ...