ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+17.37 oC

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախ

15:33 05.10.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։

«ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ երի ԳՇ պետը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել է հրամանատարական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։

Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ Խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

22:28 19.05.2025

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ՝ 9-ը 9-ի դիմաց գերիների փոխանակման հարցը։ «Նշվել է […] ...

Փաշինյան-Ալիև հանդիպում 7 ամսվա դադարից հետո. ի՞նչ սպասել առաջիկայում

22:19 19.05.2025

Փաշինյան-Ալիև հանդիպում 7 ամսվա դադարից հետո. ի՞նչ սպասել առաջիկայում

Ընդամենը օրեր առաջ յոթ ամսվա դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դարձյալ հանդիպեցին: Սա խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամն էր: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից և ի՞նչ զարգացումներ կարող են առաջիկայում տեղի ունենալ մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: ...

Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

22:11 19.05.2025

Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Սեպտեմբերին Պեկինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Սեմյոն Դանիլյանցը, Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)

22:04 19.05.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ […] ...

SHANTNEWS

22:00 19.05.2025

SHANTNEWS

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

21:48 19.05.2025

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

Մայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […] ...

BACK_TO_TOP