ՊՆ-ն դատապարտում է խաղաղապահների մասնակցությունը հավաքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+14.09 oC

ՊՆ-ն դատապարտում է խաղաղապահների մասնակցությունը հավաքներին

12:54 23.04.2018

Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների մասնակցությունը  հավաքներին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից:  ՊՆ-ից հայտնում են, որ  այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառի ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքի մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում:

Նշված զինծառայողների գործողությունները ոչ միայն դիտարկվում են որպես զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված զորամասում գտնվելու կարգի խախտում և զորամասն ինքնակամ թողնելու միջոցով իրենց պարտականությունների կատարումից հրաժարում, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան հաղորդում է տրվել իրավասու իրավապահ կառույցներին, այլև կոպտորեն խախտում են Զինված ուժերի քաղաքական գործընթացներից դուրս լինելու ժողովրդավարության առանցքային սկզբունքը: Սա պետք է մտահոգի նաև միջոցառման կազմակերպիչներին,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

11:14 07.05.2024

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ոստիկանության կենտրոնական ապարատը իբր մարզային բաժանմունքներից պահանջել է ներկայացնել այն ոստիկանների անունները, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում չեն խորշում բռնություն գործադրելուց։ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։ Ուժի կիրառումը բացառված է, քանի […] ...

Էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները

10:41 07.05.2024

Էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը։ Կողմերը քննարկել են ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները, զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային […] ...

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում

10:01 07.05.2024

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ Հանրապետության նախագահը ստորագրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքներն արդեն հրապարակվել են arlis.am հարթակում և ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարից։ Այսպիսով՝ հստակեցվում են բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, […] ...

Ջրի մոնիթորինգ՝ Հայաստանում. կիրառվել է նորարարական մոտեցում

09:47 07.05.2024

Ջրի մոնիթորինգ՝ Հայաստանում. կիրառվել է նորարարական մոտեցում

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բմասնագետներն Հայաստանի գետերում ջրի մոնիթորինգ են իրականացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄ նախարարությունը: Այն կատարվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ EU4Environment – Water and Data ծրագրի շրջանակներում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցն Արցախ

09:18 07.05.2024

Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցն Արցախ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին առաջին այցն էր կատարել Լեռնային Ղարաբաղ, այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերին հարց է ուղղվել ճեպազրույցի ժամանակ: Ո՞րն է այցի նշանակությունը  և որո՞նք են այս շաբաթ Ղազախստանում նախարարական նիստից ակնկալիքները: Հարցերին  ի պատասխան՝ Միլլերը պատասխանել է. «Ես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ»: ...

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ

21:49 06.05.2024

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

BACK_TO_TOP