Իրաքի եզդիները ուզում են միանալ Քուրդիստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+13.09 oC

Իրաքի եզդիները ուզում են միանալ Քուրդիստանին

12:37 11.09.2017

Իրաքի Սինջարի շրջանի եզդիական միությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, թե Իրաքի եզդիները ցանկություն են հայտնել միանալ Քուրդիստան պետությանը, եթե հանրաքվեի արդյունքում այն անկախություն ստանա:

Սինջարի քաղաքապետ Մահմա Հալիլը նշել է, որ ահաբեկիչներից պաշտպանվելու համար եզդիների լավագույն տարբերակը քրդական պետությունն է:

Քուրդիստանի անկախության հանրաքվեն նախատեսված է անցկացնել 2017թ. սեպտեմբերի 25-ին: Պաշտոնական Բաղդադը հայտարարել է իր բացասական վերաբերմունքի մասին, մինչդեռ Քուրդիստանի գործող նախագահ Մասուդ Բարզանին շեշտել է, որ հաստատակամ է իր որոշման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հորդորել է չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները

00:02 09.05.2024

Պեսկովը հորդորել է չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է, ասում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Զրույցի բարդությունը ուռճացնելու կարիք չկա, իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների շրջանակը, այնքան ավելի […] ...

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

23:54 08.05.2024

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման, բայց ոչ թե տեսախցիկների առջև, այլ հանդիպման փակ հատվածում։ «Տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, մենք այս պահին բաց ռեժիմով չենք խոսի, բայց ԵԱՏՄ-ի աշխատանքների շրջանակում հնարավորություն կա խոսելու մեր հարաբերությունների ողջ շրջանակի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը շոշափելը»,- […] ...

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է մոտ 15 հազար երեխա

23:46 08.05.2024

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է մոտ 15 հազար երեխա

Գազայի հատվածում առնվազն 15002 երեխա է զոհվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է Telegram ալիքում։ Փոոխանցված տվյալներով՝ առնվազն 30 երեխա է զոհվել թերսնման պատճառով։ Բացի այդ, շուրջ 17 հազար անչափահասներ որբ են մնացել կամ կորցրել են իրենց ծնողներից մեկին մարտերի հետևանքով։ ...

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

23:42 08.05.2024

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը», – ասել է ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ ...

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

23:30 08.05.2024

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում […] ...

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

23:22 08.05.2024

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է այս հանրապետության «եվրաատլանտյան ճանապարհին», ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք, ինչպես ասել ենք վերջին օրերին, շարունակում ենք աներևակայելի մտահոգված լինել ոչ միայն Թբիլիսիում քննարկվող օրինագծով, այլև հակաարևմտյան հռետորաբանությամբ, որը մենք լսում ենք «Վրացական երազանքի» […] ...

BACK_TO_TOP