23:56 06.10.2018
Շառլ Ազնավուրին աշխարհն առաջին հերթին ճանաչում է որպես հանճարեղ երգահան-երգչի: Բայց պակաս տպավորիչ չէ նրա ֆիլմադարանը: Ազնավուրը նկարահանվել է 6 տասնյակից ավելի ֆիլմերում, իսկ անցած տարի Հոլիվուդի փառքի ծառուղում ավելացավ նաև նրա աստղը։
Մանկական դերերից սկսած՝ որոնց անուններն անգամ չէին նշվում լուսագրերում, մինչև գլխավոր դերեր՝ Էդուարդ Սարոյան, Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, «Գլուխը պատին», «Կնամոլները», «Տոբրյուկ տանող տաքսին», «Հռենոսի անցումը» , «Կրակեք դաշնակահարի վրա», «Հայր Գորիո» …63 ֆիլմ, որոնցում այնքան տարբեր, բայց միշտ հարազատ Ազնավուրներ են:
Ինչպես ասում էր Ժան Գաբենը՝ «լավ ֆիլմի համար երեք կարևոր բան է պետք՝ պատմություն, պատմություն ու կրկին պատմություն»: Ֆրանսուա Տրյուֆֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը հենց այդպիսի պատմություն էր: Եվ Ազնավուրը համաձայնեց խաղալ բացառապես հենց այդ պատճառով ու ոչ ամենևին քաղաքական, որովհետև ծագումով հայ ջազային դաշնակահար Էդվարդ Սարոյանը տարածված քսենոֆոբիայի ժամանակ ստիպված էր թաքնվել Չառլի Քոլեր անվան տակ :
Կինոյում այդպիսի հաջողությունն անվանում են շռնդալից: «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությանը հաջորդած ամերիկյան շրջագայության ժամանակ Ազնավուրին դիմավորեցին որպես Սարոյան, իսկ Կարնեգի հոլում խնդրում էին նվագել ֆիլմի երգերը: Այդ ֆիլմից հետո Ազնավուրը յուրային դարձավ Հոլիվուդում:
Ֆիլմերում նկարահանվելու հրավերներն ավելի ու ավելի գայթակղիչ էին դառնում:
1968 թվականին էկրան բարձրացավ «Քենդի» ֆիլմը ՝ հանրահայտ Մառլոն Բրանդոյի, Ռիչարդ Բարտոնի ու Ռինգո Սթարի մասնակցությամբ: Կինոքննադատների կարծիքով, դա Ազնավուրի ամենազարմանալի ու անսովոր դերերից մեկն էր:
1970 թվականին՝ Լյուիս Գիլբերտ, Դուգլաս Հիքոքս՝ «Արկածներ որոնողները» և «Երկնային հեծյալները»: Հոլիվուդը ոչ միայն հրավիրում էր, այլև արդեն սիրահարվել էր Ազնավուրին: Սակայն լավագույն ֆիլմերն, այնուամենայնիվ, նրան առաջարկելու էին հայրենիքում՝ հարազատ Ֆրանսիայում:
«Գլխարկագործի ուրվականները» , «Փարիզն օգոստոսին», «Ողջույն կյանք» ՝ բոլոր ֆիլմերում ժամանակի ազնավուրյան զգայուն մեկնաբանումն էր, ոսկերչական նրբությամբ և ճշգրտությամբ ստեղծված քնարական կերպարներ, որոնք չէին վախենում խոցելի թվալուց:
Իհարկե, եղել են նաև փոքր, բայց վառ ու հիշվող դերեր՝ «Տոբրյուկ տանող տաքսին» , «Երկաթե թմբուկը», «Արկածները»:
1988-ի աղետից հետո, երբ փոշու ու ավերակների մեջ Գյումրին խոնարհվել էր, մնացել առանց ներկայի ու ապագայի, Շառլը եկավ Գյումրի՝ բերելու ոչ միայն հագուստ ու սնունդ , այլև սեր, ուշադրություն ու կարեկցանք: Ստեղծվեց Լևոն Մկրտչյանի «Ազնավուր Հայաստան 1989» ֆիլմը:
Այնտեղ արդեն իրական Շառլն էր՝ ցավից կծկված, ավելի փոքրացած, բայց ՝ հսկայական հույս ու վստահություն ներշնչող:
2002 թվականին Ատոմ Էգոյանը նկարահանեց «Արարատ» ֆիլմը, որը հավաքական հիշողություն էր այն մասին, թե ինչպես, որքան էլ փորձենք՝ անցյալը դեռ երկար ժամանակ բաց չի թողնելու մեզ: Ու էլ ով, եթե ոչ Ազնավուրը պետք է ստեղծեր արդեն ծերացող կինոռեժիսոր Սարոյանի կերպարը: Ու երբ արդեն կինոնկարը ցուցադրվել էր Կաննում, Ազնավուրն ասել էր.
«Արարատը կհատի բոլոր սահմանները ու կհասնի աշխարհի բոլոր հանդիսատեսների սրտերին»:
Նա ինչպես միշտ ՝ չսխալվեց: Մի առիթով մաեստրոն համեստորեն ասել էր՝ խաղալ ինձ առաջարկում են ընկերներս, երբ ցանկանում են փող խնայել աստղերի վրա: Ու թեև այդպես էլ մինչև վերջ չսիրեց աստղ բնորոշումը, բայց բազմաթիվ մրցանակներ էր ստանում հենց միայն կինոյում փայլուն աշխատանքների համար: Իսկ անցյալ տարի Հոլիվուդի «Փառքի ծառուղում» 2618 անվանական համարով բացվեց Ազնավուրի աստղը:
Նրա աստղը փայլում է նույնքան պայծառ, որքան ինքը ՝ մաեստրոն, որքան Ֆրենք Սինատրան ու Անդրեա Բոչելլին:
Միլիոնավոր մարդկանց անունից, ովքեր պաշտում են Ձեզ, ապրում Ձեր երգերով ու ֆիլմերով՝ շնորհակալություն:
«Ես որքան ֆրանսիացի եմ, նույնքան՝ հայ , բաժանել դրանք անհնար է, այնպես, ինչպես՝ կաթով սուրճի բաղադրիչները: Իսկ այս աստղը բացելուց հետո, փաստորեն, ես դառնում եմ նաև ամերիկացի՝ Կալիֆոռնիայի բնակիչ՝ նաև այն պատճառով, որ դուստրս է այստեղ բնակվում»,- ասել է Շառլ Ազնավուրը:
Իվ Մոնտանի, ժակ Բրելի ու Ժորժ Բրասանսի հասակակիցը ՝ Ազնավուրը, այս աշխարհը լքեց նրանցից հետո, հսկաների սերնդից ամենավերջինը: Հիմա, կարծես, լրիվ մենակ մնացինք:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...