Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ կշարունակի գործել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ կշարունակի գործել

12:51 26.04.2018

Ապրիլի 9-ից հետո, երբ անցումը խորհրդարանական կառավարման ավարտվեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կշարունակի գործել իր բոլոր լիազորություններով մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքն ապրիլի 10-ին մտել է ուժի մեջ։ Ըստ օրենքի անցումային դրույթների՝ 45 օրվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի։ Այսինքն՝ մինչև մայիսի վերջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձևավորված լինի։

«Մրցույթ հայտարարելուց հետո կառաջադրվեն թեկնածուներ, և խորհրդարանը քվեարկությամբ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։ Երբ հանձնաժողովի առնվազն 3 անդամները ընտրվեն, մարմինը կհամարվի ձևավորված։ Այդ մարմնի ձևավորման պահից հետո միայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները կդադարեցվեն։ Ակնկալում ենք, որ հունիսի 1-ից նոր մարմինը կսկսի աշխատել»,- սպասվող ընթացակարգը Aysor.am-ի հետ հարցազրույցում ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում անդամների թեկնածուներին, ըստ օրենքի, առաջարկում է Մրցութային խորհուրդը, որի կազմում ընդգրկվում են Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամ։

Հենց այս խորհուրդն էլ զբաղվելու է մրցույթի անցկացմամբ, որը լինելու է երկու փուլով՝ փաստաթղթային և թեստավորման եղանակով։ Սիրանույշ Սահակյանն ասել է, որ Մրցութային խորհրդի անդամները, ըստ օրենքի, պետք է ստուգեն՝ արդյոք առաջադրված թեկնածուն համապատասխանո՞ւմ է պահանջվող չափորոշիչներին։

Ըստ մրցույթի արդյունքների՝ կազմվելու է ցուցակ, որում նշվում է 5 թեկնածուների անուն, և հետո այդ ցուցակը ներկայացվում է Ազգային ժողովի դատին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. Ծառուկյան

18:37 08.07.2025

UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին: Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար: «Իլյան ընդդեմ Փեդիի: […] ...

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

18:30 08.07.2025

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

ԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

BACK_TO_TOP