Մենք պատրաստ ենք գնալ Ադրբեջան, խոսել բոլոր հնարավոր հարթակներում և հրապարակներում. Արցախ այցելած ռուս բանաստեղծուհի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

Մենք պատրաստ ենք գնալ Ադրբեջան, խոսել բոլոր հնարավոր հարթակներում և հրապարակներում. Արցախ այցելած ռուս բանաստեղծուհի

14:39 11.10.2018

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրեր առաջ ռուս հայտնի կանանց հետ այցելել էր Արցախ: Հասարակական, մշակութային ու քաղաքական գործիչները եղել են առաջնագծում և իրենց տպավորություններն արտահայտել: Իսկ Աննա Հակոբյանը ելույթով է հանդես եկել և խաղաղության կոչով դիմել թե՛ հայ, և թե՛ ադրբեջանցի մայրերին ու մյուսներին: Այս այցին անդրադարձել է նաև ռուսական հայտնի «Новая газета» պարբերականը:

«Մենք դիմում ենք ադրբեջանցի կանանց ու մայրերին միանալու մեր նախաձեռնությանը և նույն կոչով հանդես գալու իրենց երկրում՝ այն մարդկանց մոտ, որոնք կայացնում են քաղաքական որոշումներ»,- իր ելույթում ասել է Աննա Հակոբյանը և հավելել, որ այդ փամփուշտներով կարելի է զարդեր պատրաստել, այլ ոչ թե դրանցով երիտասարդ զինվորների կյանքեր խլել:

«Սա նշանակում է, որ ինչքան շատ կանայք միանան այս նախաձեռնությանը, ապա այդքան շատ փամփուշտներ կզրկվեն իրենց նախնական օգտագործման նշանակությունից ու կդառնան գեղեցիկ զարդեր»,- հավելել է վարչապետի կինը:

Պարբերականը նաև զրուցել է Արցախ այցելած ռուս հայտնի բանաստեղծուհի Լյուդմիլա Ուլիցկայայի հետ: Վերջինս նշել է, որ իրենք պահանջում են դադարեցնել քաղաքական այս կարգի զոհաբերությունները:

«Հայաստանից իմ տպավորությունները շատ տարբեր են: Ինչպես միշտ հիանում եմ երկրի գեղեցկությամբ, որը ես առաջին անգամը չէ, որ տեսնում եմ: Այս անգամ իմ պատկերացումներն ավելի ընդարձակվեցին, քանի որ ես այցելեցի մի վայր, որտեղ նախկինում չէի եղել՝ Լեռնային Ղարաբաղ: Մենք գնացել էինք վայրեր, որոնք ամբողջությամբ ամայացել էին: Մենք, նայելով այդ քարուքանդ տներին, հասկանում էինք, թե ինչքան մարդիկ էին զրկվել տներից, քանի մարդ է այդ հողում այրուն թափել և քանի մարդ է մահացել: Մարդկային հոգին չի կարող այդքանն ընկալել: Ներկայիս համաշխարհային քաղաքականությունն, ըստ էության, ինքնասպանության սկզբունքի վրա է հիմնված»,- ասել է ռուս բանաստեղծուհին և հավելել, որ նա և «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մյուս անդամները պատրաստ են գնալ Ադրբեջան, եթե, իհարկե, իրենց թողնեն այնտեղ:

«Մենք պատրաստ ենք այդ խնդրի մասին խոսել բոլոր հրապարակներում և հարթակներում, դադարեցրե՛ք սպանդը: Ահա այս հասարակ խոսքերը և ուրիշ ոչ մի բան»,- հավելել է Լյուդմիլա Ուլիցկայան:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետին

13:00 11.08.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորել է գլխավոր վարչության պետին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով համակարգում վերջինիս երկար տարիների ծառայությունը, մասնագիտական և […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ

12:49 11.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ

Օգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...

Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին

12:40 11.08.2025

Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին

2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181.436, հունիսին՝ 215.253, հուլիսին՝ 263.592: Նախորդ լավագույն ցուցանիշները […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ

12:27 11.08.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...

Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համար

12:22 11.08.2025

Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համար

Բաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

12:13 11.08.2025

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...

BACK_TO_TOP