Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան. գաղտնալսման քրեական գործից մեկ ամիս անց. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC

Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան. գաղտնալսման քրեական գործից մեկ ամիս անց. «Ժողովուրդ»

11:00 12.10.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ լրացավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռևս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում:

Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ  համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան:

ԱԱԾ-ականը ներկայի՞ս աշխատող է, թե՞ նախկին աշխատակից,  մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Մեկ փաստ էլ. հարցաքննվել են ե՛ւ ԱԱԾ պետ Վանեցյանը, ե՛ւ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը, նրանք երկուսն էլ հերքել են իրար հետ հեռախոսազրույց ունենալու փաստը, նաև ստուգվել է նրանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերն ու կրկին որևէ համընկնում չի հայտնաբերվել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին

11:00 08.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին

10:47 08.07.2025

Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...

Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա

10:35 08.07.2025

Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա

Վաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասին

10:32 08.07.2025

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասին

Հայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...

Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

10:24 08.07.2025

Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...

Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

10:16 08.07.2025

Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...

BACK_TO_TOP