17:09 01.05.2018
«Այսօրվա քաղաքական ուժերի հռետորաբանությունից ու պահվածքից է կախված մեր վաղվա օրը»,- ասաց Արման Սաղաթելյանը Աժ-ում ելույթ ունենալիս և ներողություն խնդրեց իր կատեգորիկ տոնի համար՝ միաժամանակ սկսեց թվարկել մի քանի, իր կարծիքով, ուշագրավ ճշմարտություններ:
1.«Յուրաքանչյուր կառավարման համակարգ ունի իր տրամաբանությունը, գործուն մեխանիզմը փիլիսոփայությւնը: Դրան հակառակ արված ցանկացած քայլ բերում է համակարգային և կործանարար հետևանքների,
2 Պառլամենտական կառավարման պայմաններում կառավարոթյուն ձևաևվորվում է պառլամենտական մեծամասնության կողմից և ձևավորում է այն ուժը, որն այդ մեծամասնությունն ունի:Պառլամենտը արձակվում է, եթե այն ի զորու չի լինում ձևավորել կառավարություն: Ի հեճուկս բոլոր չկամեցողների՝ իշխող մեծամասնությունը առավել քան միասնական է:
3. Կառավարության գործունեության համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որը կազմավորել է պառլամենտական մեծամասնություն: «Քաղաքական պատասխանտվություն կրողը շարժումն է» ձևակերպումը կեղծ կատրեգորիա է: Շարժումը կեղծ չէ, խնդրում եմ չաղավաղել խոսքերս, կեղծ է այն որպես քաղաքական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելը:
4.Քաղաքական ուժերը կողմ են քվեարկել մեկ այլ քաղաքական ուժի թեկնածուի, եթե նրա հետ կազմավորել են կոալիցիա և հավասար ստանձնել քաղաքական պատասխանատվությունը, ցանկացած այլ դրսևորում պատասխանավույթւնից խուսափել է կեղծ մեծամասության իմիտիացիա ստեղծել է:
Պառլամետում երկրորդ ամենափոքր կոալիցիոն քաղաքական ուժի ղեկավարի առաջադրած թեկնածուին երկու քաղաքական ուժեր պատարստվում են կողմ քվեարկել՝ վերջինիս հետ չունենալով որևէ կոալիցիոն հուշագիր:
5. Քաղաքականության մեջ հաջողության գրավականը քաղաքական ծրագիրն է և քաղաքական թիմը: Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող մեկ անձով գնալ չգիտեմ ուր, չգիտեմ ոնց,բայց ասել՝ թե գիտենք, ինչի համար ենք գնում:
6.Որպես զինված ուժերի հրամանատարական կազմի պահեստազորի սպա, ես և իմ զինակից ընկերները կարծում ենք, որ գերագույն հրամանատարի գործառույթ ենթադրող պաշտոնին հավակնելը ենթրադրում է ավելին, քան 4 եվրո 99 ցենտ արժողությամբ զինվորական, ավելի ճիշտ՝ որսորդական շապիկը և ռազմագիտություն առարկայի շրջանակում ստացած զինվորական գիտելիքները:
Դուք ձեզ պատկերացնու՞մ եք պատերազմի ժամանակ շրջապատված մի քանի տասնյակ գեներալնելով ու ձեր ռազմագիտության առարկայի գիտելիքներով: Անկեղծ ասած ես՝ ոչ:
Պարոն Փաշինյան, ես կարծում եմ, որ դուք դասական պառլամենտական ենք, կարծում եմ, որ մենք շատ արագ կկորցնենք լավ պառլամետական ու կունենանք շատ արագ վատ վարչապետ»-, ասաց Արման Սաղաթելյանը:
Ես չեմ ուզում հավատալ այն կարծիքներին, թե Նիկոլն ու իր ընկերները չեն գիտակցում, որ այս ամենը դրսից ուղղորդվող վատ սցենարի սկիզբ է՝ Արցախի հարցի ոչ հայանպսատ լուծման համար: Չեմ հավատում, բայց ստիպված եմ մեջբերել մի քանի ցիտատներ՝ հիշեցնում է Հայկական մամուլում տպագրված հոդվածներն ու Նիկոլ Փաշինյանի խոսքերը:
«Երբ մենք ասում ենք, որ ԵԱՏՄ-ի հետ անդամակցելուց հետո է Հայաստանը ունեցել տարածքային շոշափելի կորուստներ, մեզ ասում են ՝ ինչ կապ ունի դա, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական միավոր է: Երբ ասում ենք, որ չենք ունեցել շոշափելի տնտեսական օգուտներ, մեզ ասում են ինչի եք մոռանում անվտանգությունը»: «Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում»: «ՀԱՊԿ պայմանագիրը գնալու ա Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»:
Արման Սաղաթելյանը նշեց, որ ոչ մի վարչապետի չի փրկի այսպիսի ժառանգությունը: Այսպիսի ժառանգությունը կկործանի վարչապետին էլ, երկիրն էլ,- ասաց հանրապետական պատգամավորը:
13:09 08.07.2025
ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ13:07 08.07.2025
«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերը13:10 08.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...
13:09 08.07.2025
ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհՀուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Չորս տուժած տեղափոխվել է […] ...
13:07 08.07.2025
«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերըԻտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...
13:02 08.07.2025
Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...
12:55 08.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համարԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...
12:47 08.07.2025
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...