15:57 16.10.2018
Հայաստանի նորանկախ պատմության մեջ հրաժարական տվող վարչապետները շատ են: Դա բնականոն ընթա՞ցք է, թե՞ նեղ հայաստանյան յուրահատկություն: Այս թեմայի շուրջ Shantnews.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
«Երկու երկարակյաց վարչապետներ ունեցել ենք, օրինակ, Անդրանիկ Մարգարյանը 7 տարի է պաշտոնավարել, Տիգրան Սարգսյանը՝ 6 տարի: Դա քիչ չէ վարչապետի համար: Փաստացի, մինչև այս տարվա ապրիլ Հայաստանը եղել է նախագահական երկիր, ոչ թե խորհրդարանական: Իսկ նախագահական երկրում վարչապետը միշտ համարվում է քավության նոխազ, այսինքն՝ իշխանությունը բոլոր խնդիրները, անհաջողությունները, հասարակական դժգոհությունները ջարդում էր վարչապետի վրա: Դա է եղել պատճառը, որ անընդհատ վարչապետները փոփոխվել են»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ նորաստեղծ երկրում հասարակական դժգոհությունը միշտ փորձել են մոդելավորել վարչապետի վրա:
«Միայն Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, որ պարտադրված էր ներքևից, այսինքն՝ հասարակության կողմից: Մնացած բոլոր հրաժարականները պարտադրված են եղել վերևներից՝ իշխանության կրողների կողմից»,- ասաց քաղտեխնոլոգը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերին 16-ին պետք է հրաժարական տա: Սա Հայաստանի պատմության մեջ իր ձևով առաջին հրաժարականն է: Իսկ սցենարը հետևյալն է՝ ինքը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո Ազգային ժողովն օրենքի ուժով լուծարվում է, և անցկացվում են նոր ընտրություններ:
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պարտադրված է քաղաքական իրավիճակից, որպեսզի հեղափոխության բալանսը վերականգնվի՝ այն առումով, որ եթե գործադիրը մի ուժ է, ապա օրենսդիրն էլ պետք է այդ ուժը լինի»,- ասաց Քոչարյանը:
12:38 26.06.2025
Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:32 26.06.2025
3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...
12:23 26.06.2025
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման […] ...
12:19 26.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․98 դրամ: ...
12:11 26.06.2025
Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ ԻտալիայումԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...