17:20 16.10.2018
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում բնակիչները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ մի քանի անգամ փակել են միջպետական ճանապարհը և պահանջում են գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:
Ժորա Մարտիրոսյանը արդեն 10 տարի է ինչ ղեկավարում է գյուղը և երկու տարի առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վերջինս կրկին ընտրվել է:
Սեպտեմբերի 27-ից դարձյալ բողոքի ակցիաներ են անցկացվում, ստորագրահավաք են սկսել և գյուղի 1400 ընտրողից մոտ 930-ն արդեն ստորագրել և պահանջում է Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը:
https://www.facebook.com/flora.khachatryan.1/videos/2468702273373494/
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի լրագրողներից Ֆլորա Խաչատրյանը տեղեկացրեց, որ գյուղապետից դժգոհ են եղել, իսկ գյուղում լարված իրավիճակը սկսվել է սեպտեմբերի 24-ին դպրոցում Ժորա Մարտիրոսյանի թոռան և մեկ այլ աշակերտի միջև ծագած միջադեպից:
«Բողոքի ակցիաները սկսվելուց ի վեր դպրոցը չի աշխատում: Ծնողներն ու աշակերտները որոշել են, որ դպրոցը չի աշխատելու այնքան ժամանակ, մինչև գյուղապետը հրաժարական չներկայացնի: Ասում են՝ գյուղում և դպրոցում վախի մթնոլորտ է: Գյուղապետը մտել է դպրոց, ուսուցիչներին, տնօրենին ու աշակերտներին հայհոյել ու սպառնացել է մորթել»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ մարզպետ Վահե Ղալումյանը նույնպես եկել է ազատամուտցիների հետ բանակցելու:
https://www.facebook.com/flora.khachatryan.1/videos/2468658780044510/
Օրերս դատախազի որոշմամբ գյուղապետի լիազորությունները կասեցվել է առերևույթ ինքնիրավչություն կատարելու համար, և դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` Ժ. Մարտիրոսյանի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ: Համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից որևէ մեկը, խախտելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված սեփականության ձեռքբերման կարգը, 2000թ. փետրվարից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը:
Լիազորությունները կասեցված լինելով հանդերձ՝ այժմ Ժորա Մարտիրոսյանը շարունակում է գնալ գյուղապետարան՝ աշխատանքի և իր այդ քայլերը գյուղացիների զայրույթն է առաջացրել:
Վերջին տվյալներով՝ միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, գյուղացիները պահանջում են Դավիթ Սանասարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:
https://www.facebook.com/flora.khachatryan.1/videos/2468472020063186/
https://www.facebook.com/flora.khachatryan.1/videos/2468517966725258/
Տեսանյութերը՝ Ֆլորա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:
12:38 26.06.2025
Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:32 26.06.2025
3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...
12:23 26.06.2025
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման […] ...
12:19 26.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․98 դրամ: ...
12:11 26.06.2025
Հաղթանակներ ադրբեջանցիների նկատմամբ և հայկական եզրափակիչ ԻտալիայումԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։ Հայ ըմբիշները կիսաեզրափակչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի նկատմամբ։ Կոլոտյան – Պապիկյան եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան։ ...