Թրամփին բացահայտել են զենքի վաճառքի մասին «թիվ կրակելիս» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+27.09 oC

Թրամփին բացահայտել են զենքի վաճառքի մասին «թիվ կրակելիս»

19:25 16.10.2018

Ամերիկյան արտադրության՝ ընդհանուր առմամբ 110 միլիարդ դոլարի զենքը Սաուդյան Արաբիային վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը չեղարկելը Նահանգների նախագահը ճիշտ չի համարում։ Սրա մասին նա ասել է այն հարցին պատասխանելիս, թե պատրաստվո՞ւմ է պատժամիջոցներ սահմանել արաբական միապետության վրա այն բանի համար, որ Թուրքիայում սաուդյան հյուպատոսարանում, ըստ կասկածների, սպանել են ծագումով սաուդցի լրագրողի։

Սակայն ամերիկյան CNBC-ն, «հալած յուղի տեղ չընդունելով» նախագահի հայտարարությունները, ստուգել է այդ թվերը։ Խոսքը 2017 թվականին Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում կնքված պայմանավորվածության մասին է, որով ամերիկյան կողմը արաբական միապետությանը խոստանում էր վաճառել ընդհանուր 118 միլիարդ դոլարի սպառազինություն.

Ամերիկյան լրատվամիջոցը հայտնաբերել է, որ Սաուդյան Արաբիան իր կողմից ընդամենը 14,5 միլիարդ դոլարի զենքի վաճառքի պատվեր է ներկայացրել, իսկ ամերիկյան կողմը դրանք հաստատել ու պայմանագրեր է կնքել միայն 4 միլիարդ դոլարի զինատեսակների մասով։

Չնայած դրան՝ Սաուդյան Արաբիան 2013-2017 թվականներին եղել է ամերիկյան զենքի խոշորագույն գնորդը, որին բաժին է հասել ամերիկյան զենքի արտահանումների 18 տոկոսը՝ 9 միլիարդ դոլար։ (Առհասարակ, Սաուդյան Արաբիան աշխարհում զենքի ամենախոշոր ներկրողն է)։

2017 թվականին Թրամփի այցի ժամանակ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Սաուդյան Արաբիային մատակարարվելիք սպառազինությունը բաժանվում էր 5 մեծ խմբերի.

  • Սահմանի անվտանգություն և հակաահաբեկչական պայքար. ներառում է տանկեր, զրահապատ այլ մեքենաներ, ուղղաթիռներ, հրետանի, հակաականանետային ռադարներ, աերոստատներ, ինչպես նաև այս ամբողջ տեխնիկան կիրառող անձնակազմի ուսուցում,
  • Ծովային և առափնյա անվտանգություն. ներառում է բազմանպատակային ռազմանավեր, պարետային նավակներ, ուղղաթիռներ ու կից սպառազինությունը, որոնք թույլ կտան ապահովել նավագնացության անվտանգությունը,
  • Օդուժի արդիականացում. ներառում է տրանսպորտային (բեռնատար), հետախուզական, օդային աջակցման ինքնաթիռներ, ինչպես նաև առկա սպառազինության սպասարկում՝ օդային հետախուզության, օդային աջակցման զարգացման և օդում գերակայության հաստատման համար,
  • Հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն. ներառում է Patriot և THAAD համակարգերի տրամադրում՝ օդային տարածքի պաշտպանության համար,
  • Կիբերանվտանգություն և կապ. ներառում է համակարգեր, որոնք կարդիականացնեն սաուդյան զինված ուժերի ղեկավարման համակարգը:

Դրա որ մասն է մինչև հիմա իրագործվել, հայտնի չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 06.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համար

08:54 06.08.2025

Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համար

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

08:45 06.08.2025

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

08:35 06.08.2025

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 06.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

08:15 06.08.2025

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...

BACK_TO_TOP