16:34 17.10.2018
Ուկրաինան, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել անդրազգային հանցագործությունների դեմ համատեղ պայքարի շուրջ: Նախօրեին խնդրի վերաբերյալ համաձայնության են եկել Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունները, որոնց առաջիկայում կմիանան Վրաստանն ու Ադրբեջանը:
Ուկրաինայի պատվիրակությունը ղեկավարել է Ազգային ոստիկանության նախագահ Սերգեյ Կնյազևը, թուրքական պատվիրակությունը՝ Անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Ջելալ Ուզունկայան: Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը։
«Ցավոք, մեր գլոբալացվող աշխարհում հանցագործությունը չի սահմանափակվում սահմաններով: Կարծում եմ՝ եթե բոլոր երկրների ոստիկանական ծառայությունները համագործակցեն, դա շատ դրական արդյունքներ կտա: Ի վերջո, ցանկացած երկրի ոստիկանություն ունի նույն խնդիրներն ու դրանք լուծելու ուղիներ»,- ասել է Ջելալ Ուզունկայան:
«Առանց կանգ առնելու՝ մենք հասարակության մեջ շեշտը դնում ենք ոստիկանության դերի բարձրացմանը: Մենք հեռանում ենք գործադիր իշխանության ծառայությունից սպասարկման բաժին: Վերջապես, ինչո՞վ է կարևոր մեր համագործակցությունը. մենք տեսնում ենք, որ մեր երկրներում հիմնական սպառնալիքները և հանցագործության հակազդեցությունն ունեն ընդհանուր հատկանիշներ»,- ասել է Կնյազևը:
Ուկրաինական կողմը զբաղվում է նաև Թուրքիայում գտնվող «օրենքով գողերի» քրեական գործերի փաստագրմամբ: Դա կարևոր է այնքանով, որ վերջիններս փաստորեն ազդում են նաև Ուկրաինայի քրեական իրավիճակի վրա:
Ուկրաինայի և Թուրքիայի ոստիկանության ղեկավարները քննարկել են նաև թմրախմբավորումների և կիբերհանցագործությունների դեմ համատեղ պայքարի ծրագրերը:
10:46 11.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել էԹուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...
10:35 11.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:25 11.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:18 11.08.2025
Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...
10:00 11.08.2025
Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետԻրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...