Բոտուլիզմի դեպքերը մտահոգիչ են դառնում. խորհուրդ է տրվում զերծ մնալ պահածոյացումներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Բոտուլիզմի դեպքերը մտահոգիչ են դառնում. խորհուրդ է տրվում զերծ մնալ պահածոյացումներից

19:50 20.10.2018

Ձմռան օրերին ընդառաջ շատերը պահածոյացումներ են կատարում և հաճախ չեն հետևում հիմնական կաննոններին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ պահածոյացումներից.

«Ամեն տարի պահածոյացումներ կատարելու սեզոնից առաջ առողջապահության նախարարությունը հորդորում է չկատարել դրանք, սակայն կատարելու դեպքում առնվազն պետք է հետևել հիմնական կանոններին, քանի որ տարեցտարի բոտուլիզմի դեպքերը շատ մտահոգիչ են դառնում»,- ասաց նա:

Ռիսկային լինելուց բացի՝ պահածոները սննդային օգտակարություն չունեն:

Սննդաբան Գայանե Շահխաթունին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ պահածոյացված սնունդը օգտակար չէ.

«Աշնանը մենք պիտի գիտակացաբար ակտիվ վիտամինային սնունդ ստանանք: Ես պահածոյացումներին միանշանակ դեմ եմ, քանի որ պահածոյացված սնունդը ոչ մի վիտամին չի պարունակուն. դա միայն սննդային հաճույք է և ստամոքս լցնելու գործընթաց: Լավ կլինի աշնան փուլում օգտագործել այդ սնունդները թարմ վիճակում»:

Եթե, այնուհանդերձ, պահածոների սիրահար եք, ապա Ձեզ ենք ներկայացնում այն հիմնական կանոնները, որոնց պետք է հետևել պահածոյացումներ կատարելիս.

Առաջին հերթին պետք է լավ լվանալ այն տարաները, որոնց մեջ պահածոյացումներ եք կատարելու:

Լավ լվանալ այն մթերքը, որը պահածոյացնելու եք:

Եռացրած ջրով ստերիլիզացնել տարրաները:

Ստերիլիզացումից հետո եռացրած ջուր լցնել տարաների մեջ և պահել այն 20 րոպե, որպեսզի ջրի գոլորշին լիարժեք ստերիլիզացնի տարան:

Պահածոները փակելիս լինել զգույշ և հետևել, որպեսզի դրանք փակվեն հերմետիկ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

17:18 03.05.2025

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

BACK_TO_TOP