Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը պաշտոնապես հրաժարվել է փոքրիկներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+18.09 oC

Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը պաշտոնապես հրաժարվել է փոքրիկներից

14:23 20.10.2018

Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված փոքրիկների մայրը հրաժարվել է երեխաներից  և նրանց օրինականորեն հանձնել պետության խնամքին:

Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

«Երեխաների մայրը բացատրություն է տվել ոստիկանությանը և այդ բացատրության մեջ հրաժարվել երեխաներից` պատճառաբանելով սոցիալական վատ պայմանները: Այնուհետև  խնամակալության և հոգաբարձության մարմինը և ես սկսեցինք աշխատել երեխաների մոր հետ:

Երեխաների մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ բավարար է համարում այն հանգամանքը, որ երեխաներին կյանք է տվել և քանի որ չի կարող պահել, ազնիվ է համարում պետության խնամքին հանձնելը, որ երեխաներն ավելի ապահով ձեռքերում լինեն: Կնոջ խոսքերով՝ ինքն ապրում է սոցիալապես շատ վատ պայմաններում: Մայրը ևս մեծացել է առանց հոր, իսկ երեխաները ծնվել են արտամուսնական կապից:

Մեր կողմից առաջարկվեց մի քանի տարբերակ՝ մասնավորապես, որ չհրաժարվի իր երեխաներից, նրանք մնան պետության խնամքին, ինքը նրանց տեսակցելու հնարավորություն ունենա, պետությունն էլ իր հերթին կաջակցի, որ ընտանիքի պայմանները բարելավվի, բայց նա չհամաձայնեց:

Երեխաներից հրաժարվելու որոշումը, սակայն, մայրը նոտարական կարգով վավերացրել է, և երկվորյակներն արդեն օրինական կարգով հանձնվել են պետության խնամքին»,- հայտնել է Լիլիթ Գորգինյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ փոքրիկների մայրը Մասիս քաղաքի 18-ամյա բնակչուհի է: Նա երեխաներին թողել էր գիշերօթիկ հաստատության բակում, որտեղից երեխաները տեղափոխվել և մինչ այժմ գտնվում են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Կմնա՞ն փոքրիկներն այնտեղ, թե՞ ոչ, որոշելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Երեխաները կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, կտեղավորվեն մանկատուն, իսկ թե որ մանկատուն կտեղափոխվեն, որոշելու է նախարարությունը: Վերջինս, որ հաստատությունն ուղղորդեց, երեխաներն այնտեղ կմնան: Ամենայն հավանականությամբ, նրանք կտեղափոխվեն առողջ երեխաների մանկատուն: Որևէ պատճառ չկա, որ երեխաները մնան Գյումրիի մանկատանը, որտեղ խնամվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ»,- հայտնել է Լիլիթ Գորգինյանը:

 

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը նաև տեղեկացրել է, որ երեխաները ծնվել են հոկտեմբերի 1-ին: Մայրը նրանց  կնքել է Վահան և Վահե անուններով: Առկա են երեխաների ծննդյան վկայականները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված նորածինների վիճակը լավ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

22:40 25.04.2024

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին: Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ […] ...

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

19:52 25.04.2024

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Տավուշում ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ ...

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

19:26 25.04.2024

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի […] ...

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

19:17 25.04.2024

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Ապրիլի 24-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԱԺԺՀ) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ ք. Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունին։ Արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունը շնորհավորել է դեսպան Հրաչյա Փոլադյանին՝ Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս առավելագույն ջանքեր կներդնի […] ...

BACK_TO_TOP