22:54 20.10.2018
Գեղեցկության չափանիշները փոխվում են, բայց ոչ շատ արագ: Դրա վրա ազդում են թե՜ ԶԼՄ-ները, և թե՜ նորաձևությունն ու ժամանակակից մշակույթը: Մինչդեռ մարդիկ գեղեցկության մասին իրենց պատկերացումները շատ ավելի հաճախ են փոխում՝ անգամ ոչ թե տարիների, այլ ամիսների ընթացքում: Այդ չափանիշները նույնիսկ կարող են պահի ազդեցության տակ փոխվել: Պատճառն այն է, որ անընդհատ փոխվում են մեր հայացքները, համացանցի դարաշրջանում այդ հայացքներն ու գեղեցկության ընկալումը փոխվում են շատ ավելի արագ՝ նայած, թե ինչ է թելադրվում:
Պատճառն այն հազարավոր լուսանկարներն են, որոնք մենք թերթում ենք, որոնք, անկախ մեր կամքից, ամեն օր համացանցում մեր աչքի առաջ են հայտնվում:
Օրինակ՝ Սիդնեյի համալսարաններից մեկում հետազոտության ժամանակ կանանց ցույց են տվել 60 տղամարդկանց լուսանկարներ և խնդրել գնահատել նրանց 3 վայրկյանի ընթացքում:
Պարզվել է, որ եթե նախորդ դեմքը համակրելի է թվում, հաջորդին նույնպես համակրելի են համարում և հակառակը՝ եթե նախորդը համակրելի չի թվում, հաջորդը նույնպես այդ տպավորությունն է թողնում: Բացատրությունը շատ պարզ է՝ ուղեղը չի կարողանում շատ արագ գնահատել հաջորդող ինֆորմացիան ու պարզապես որոշ դեպքերում «ծուլանում» է , կրկնում է նախկին վիզուալ ինֆորմացիան: Դա կոչվում է սերիական կախվածություն:
Գեղեցկությունն, այսպիսով , փոփոխական հասկացոթյուն է, որը ստիպում է անընդհատ նոր չափանիշներ ընտրել: Գուցե հենց դա է պատճառը՝ մարդիկ նոր զուգընկերներ են անընդհատ փնտրում:
ԱՐԱԳ ՀԱՅԱՑՔԻ ԷՖԵԿՏԸ
Եթե ձեզ թվում է, թե համացանցում շատ ավելի համակրելի մարդիկ կան, քան իրական կյանքում, ապա պատճառն արագությունն է, որով դուք թերթում եք նկարները: Գիտնականները պարզել են , որ եթե շատ ուշադիր ու երկար չենք նայում դիմացինի դիմագծերին՝ ապա նա համակրելի է թվում:
Նույն արագ հայացքի պատճառով մենք կարող ենք չնկատել իսկապես գեղեցիկ մարդուն ու բաց թողնել նրա հետ շփվելու հնարավորոթյունը, պարզապես չնկատել նրան: Դա կոչվում է արագ հայացքի էֆեկտ:
Փաստորեն դա խաբուսիկ հայացքն է՝ ունի և՜ դրական, և՜ բացասական հետևանքներ:
Այնպես որ, եթե այսօր կամ անգամ այս պահին ձեզ դուր են գալիս մորուքով կամ արհեստականորեն մեծացրած շրթունքներով կանայք՝ դա ժամանակավոր է: Պատճառն այն է, որ համացանցում, հեռուստատեսությամբ այդպիսիք չափազանց շատ են, և մեր ուղեղը պարզապես երբեմն ինքնաբերաբար ընկալում է նրանց որպես համակրելի: Գեղեցկության չափանիշները կարող են շատ արագ փոխվել, այնպես, ինչպես նորաձևությունը:
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...