13:50 22.10.2018
Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
«Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ: Դրա շրջանակում մշակվել է 12 ճանապարհային քարտեզ, որպեսզի հնարավոր լինի լուծել այն ստանդարտների խնդիրները, որոնցում մենք հետ էինք համաշխարհային լավագույն պրակտիկայից: Մենք այս աշխատանքն արել ենք այն բանից հետո, երբ «Ռազմավարական նախաձեռնությունների» կենտրոնը գործարար միջավայրում հարցումներ իրականացրեց: Այսօր մենք ունենք որոշակի ուղղություններ, օրինակ՝ գրանցումը, միացումը հաղորդակցության կամ ենթակառուցվածքների ուղիներին, շինթույլտվության ստացումն ու մի շարք այլ ոլորտներ: Մենք արդեն մտել ենք աշխարհի լավագույն քսանյակ, բացի դրանից մենք այս փորձը տարածում ենք շրջանների վրա, որովհետև բիզնեսն աշխատում է նաև մարզերում: Այդ ընդհանուր աշխատանքից է ձևավորվում ընդհանուր պատկերը գործարարության մասին կոնկրետ երկրներում: Վերջին տարիներին մենք մեր տարածաշրջանների հետ մշակել ենք համանման նախաձեռնություններ և մշտադիտարկում ենք Ռուսաստանում և տարբեր սուբյեկտներում ձևավորվող վիճակը»,- ասաց Սիլուանովը:
Նրա խոսքերով՝ ցանկացած պետություն ձգտում է բիզնեսի համար ձևավորել հարմարավետ աշխատանքային պայմաններ: Ռուսաստանը մոտ 6 տարի առաջ դիմել է Համաշխարհային բանկին՝ ներառվելու Doing business վարկանիշին:
«2012 թվականին Համաշխարհային բանկի այդ վարկանիշում ՌԴ-ն 120-րդ տեղում էր: Դրանից հետո խնդիր դրվեց ավելի բարելավել գործարար միջավայրը և ձեռնարկատիրական գործունեության պայմանները: Արդյունքում ձեռնարկատիրական միջավայրը Ռուսաստանում բարելավվեց, ինչն ընդունում են բոլոր գործարարները: Կարծում եմ՝ ցանկացած խնդիր լուծվում է տեխնոլոգիապես: Մենք վերլուծել ենք բոլոր այն դիրքերը, որոնցում մենք հետ էինք մնում միջազգային լավագույն ստանդարտներից և այն հանձնարարականներից ու առաջարկություններից, որոնք ներկայացնում է Համաշխարհային բանկը կազմակերպության անդամ պետություններին»,- ասաց ՌԴ ֆինանսների նախարարը:
Սիլուանովը վստահություն հայտնեց, որ այս փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար:
«Մենք հիմա ընդունել ենք ԵԱՏՄ ընդհանուր մաքսային օրենսգիրքը: Որքան շատ իրավական փաստաթղթեր ունենանք՝ նորմատիվ իրավական ակտերի տեսքով, որոնք նաև արտացոլում են լավագույն պրակտիկան, որը ձևավորվել է ամբողջ աշխարհում, այնքան ավելի լավ պայմաններ կստեղծվեն և մեր բնակիչներն ավելի լավ կապրեն»,- եզրափակեց Անտոն Սիլուանովը:
14:35 24.06.2025
Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ14:25 24.06.2025
Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերըՆոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […] ...
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...
14:13 24.06.2025
Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստTransfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...
13:22 24.06.2025
Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիանԻրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ ...