13:37 08.05.2018
ԱԺ-ում քիչ առաջ ավարտված նիստի քվեարկության արդյունքներով վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):
«Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հանգրվանային կարևորություն ունեցող ընտրության առթիվ:
Նա պաշտոնը ստանձնում է երկրում աշխուժացած քաղաքացիական կյանքի, վերանորոգ հույսի ու նոր հեռանկարների համաժողովրդային մթնոլորտում: Կառուցողական բարեփոխումների հնարավորությունը հուսալի է թվում այսօր, երբ Հայաստանը շրջում է կառավարման անցյալի էջը՝ ազգային միասնականության ու բարգավաճման նոր փուլ թևակոխելու տրամադրությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ազգային գերակայությունների օրակարգը մշակելու ու պետության բնականոն գործընթացը ղեկավարելու ծանր պատասխանատվության առջև: Լայն տարողություն ունեցող այս հանձնառության ստանձնումը ենթադրում է մնայուն մարտահրավերների դիմագրավման կողքին, Հայաստանի վերածննդից ի վեր, անցնող 27 տարիների ընթացքում իրագործված ձեռքբերումների ամրապնդումը:
ՀԲԸՄ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին լավագույնն է մաղթում իր բոլոր նախաձեռնություններում: Մենք պատրաստ ենք ժողովրդի կյանքի բարելավմանն ուղղված մեր աշխատանքներով արդյունավետ գործակցություն ցուցաբերել նորընտիր վարչապետին ու նրա կառավարչական կազմին:
Հավատարիմ 112 տարիների իր ազգանվեր առաքելությանը, ՀԲԸՄ-ն շարունակելու է գործել հայրենի կառավարության կողքին՝ ի նպաստ հայ ժողովրդի բարօրությանը Հայաստանում, թե Սփյուռքում՝ կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ու ըստ անհրաժեշտության՝ մարդասիրական օգնության ծրագրերի միջոցով:
Ինչպես տարբեր առիթներով բազմիցս հայտարարել ենք, ՀԲԸՄ-ն համոզված է, որ կառավարական բոլոր մարմինների, ինչպես նաև Հայ եկեղեցու սերտ համագործակցությամբ է միայն հնարավոր լավագույնս ծառայել մեր ազգի և ժողովրդի շահերին»:
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղում09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...