Արդյո՞ք լուծումը լայվով եթեր մտնելը, ժողովրդին հրապարակներ հանելն ու «դըմփ-դըմփ-հու»-ն են․ Արմենուհի Կյուրեղյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

Արդյո՞ք լուծումը լայվով եթեր մտնելը, ժողովրդին հրապարակներ հանելն ու «դըմփ-դըմփ-հու»-ն են․ Արմենուհի Կյուրեղյան

17:50 23.10.2018

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր հայտարարությունն սկսեց պատկերավոր վիրահատության մասին պատմությամբ ու հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմը կարողացան վիրահատություն անել, բայց կարո՞ղ են հետվիրահատական շրջանում պայքարել սուր ինֆեկցիաների դեմ։

«Արդյո՞ք տեղերում բարձրացված խնդիրները պետք է տանել տեղային անզգայնացման՝ լայվով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակներ հանելով, «դըմփ-դըմփ-հու»-ով»,- ասաց Կյուրեղյանը։

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ որևէ մեկը չի կասկածում, որ այդ թիմը ԱԺ է մտնելու 2/3-ով ու ընդունելու է նաև սահմանադրական օրենքներ։ Եվ քանի որ ինքը վտանգներ է տեսնում այդտեղ, որոշել է բարձրաձայնել դրանց մասին։

«Միակուսակցական որոշումների հնարավորությունն արդյո՞ք չի տանի այնպիսի օրենսդրական փոփոխությունների ամրագրման, ինչպիսիք են․

  1. մարիխուանայի օգտագործման օրինականացման թույլտվությունը,
  2. ԼԳԲՏ-ների, համասեռամոլների կողմից ամուսնական միությունների օրենսդրական հնարավորությունը և դրանից բխող նման ընտանիքների կողմից մանկատներից երեխաների որդեգրման հնարավորությունը,
  3. Արցախի ազատագրված տարածքների հետհանձնումը՝ գրավված տարածքների անվան տակ, ինչպես ասաց հեռացող դեսպանը,
  4. ռուսական զորամասերի՝ Հայաստանի տարածքից հանելու պահանջը, ինչպես եղավ Վրաստանում»։

Նա հայտարարեց, որ խոհեմ չի համարում նման որոշումների կայացման համար մեկի թիմին հնարավորություն ընձեռելը, «թեկուզ՝ Նիկոլ Փաշինյանին»։ Կյուրեղյանն ասաց, որ Աստծուց կխնդրի, որ իր այս մտահոգությունները սխալ լինեն, ու ինքն ասի՝ «Նիկոլը ճիշտ էր, իսկ ես՝ սխալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ Միրզոյանը

13:32 14.05.2025

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ Միրզոյանը

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...

ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ

13:27 14.05.2025

ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ […] ...

«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

13:21 14.05.2025

«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

Օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […] ...

Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդը

13:11 14.05.2025

Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք […] ...

Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

13:05 14.05.2025

Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ ​​​Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ

13:00 14.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք. 3 շարժական գույք. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. […] ...

BACK_TO_TOP