22:44 23.10.2018
Վերջին օրերի քաղաքական իրադարձություններն ավելի քան բուռն էին, իսկ որոշ դեպքերում՝ զվարճալի նաև։ Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի «լայվերին» ու սպառնալիքներին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգից հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը։
«Հարգելի հայրենակիցներ. գործուղման լինելու պատճառով հայտարարությունս անում եմ ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ Սանկտ Պետերբուրգից։
Վերջին օրերի քաղաքական իրադարձություններն ավելի քան բուռն էին, իսկ որոշ դեպքերում՝ զվարճալի նաև։ Հերթական անգամ ականատես եղանք նոր իշխանության առաջնորդի «լայվերին» ու սպառնալիքներին։
Դրան հակառակ ականատես եղանք նաև իմ կուսակցական որոշ գործընկերների ու խմբակցության արժանապատիվ, սկզբունքային ու քաղաքական վարքագծին ու գնահատականին։
Այո, չի կարելի հանուն արհեստական կոնսենսուսի սպանել բազմակարծությունը։ Չի կարելի քո սեփական շահը նույնացնել ժողովրդի շահի հետ։ Չի կարելի այդքան մեծամիտ ու աննպատակ հպարտ ձևանալ։ Չի կարելի ամեն գնով հասնել հաջողության ու հաղթանակի՝ չնկատելով, որ երկիրդ ավելի լուրջ մարտահրավերի առաջ է կանգնելու։
Չի կարելի խրախուսել նրանց, ովքեր այսօր քաղաքական էժանագին դիվիդենտներ շահելու համար քննադատում են ՀՀԿ-ին, իսկ ոչ վաղ անցյալում ելքեր էին փնտրում ՀՀԿ-ի դրական վերաբերմունքին արժանանալու համար։
Հարգելիներս, ՀՀԿ-ն ունի ասելիք, անելիք, գաղափարախոսություն, անցած ճանապարհ, հզոր լիդերներ ու ավելի քան համոզված եմ՝ երկար ու արժանապատիվ քաղաքական ուղի։ Դուք ձեր մասին խոսեք։ Այդ տեսակի մասին ժողովրդական իմաստությունն ասել է՝ «Ով էշ, նրանք՝ փալան. Պինդ մնացեք»,- ասված է հայտարարության մեջ։
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...