ԵԱՏՄ մասնակից-երկրների նախարարներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և Ինժեներական քաղաք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

ԵԱՏՄ մասնակից-երկրների նախարարներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և Ինժեներական քաղաք

12:50 24.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանի և Ղազախստանի Ինֆորմացիայի և հեռահաղորդակցության փոխնախարար Դարին Տույակովի հետ այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հյուրերին դիմավորեցին և շրջայցի ընթացքում ուղեկցեցին «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն ու «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։
Նախարարները շրջել են գրասենյակային տարածքով, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող աշխատանքների ուղղություններին։ Ներկայացվել է նաև «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի աշխատանքը։
Ընկերությունը մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնում է դասընթացներ` պատրաստելով միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Ներկայում «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցների 45 տոկոսը հենց այս կրթական դեպարտամենտի շրջանավարտներն են: Ընկերության մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է աշխարհի շուրջ 1000 համալսարաններում:  Այնուհետև հյուրերն այցելել են Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք:
Նրանք նախ ծանոթացել են «Ինժեներական քաղաք» նախագծին, նախատեսվող ենթակառուցվածքներին, ապա՝ շրջել գրասենյակային տարածքով: Նախարարները եղել են «YEA Engineering» ընկերության գրասենյակում ու արտադրական մասում:
«YEA Engineering»-ը մատուցում է ամբողջական ինժեներական ծառայություններ՝ նախագծումից մինչև արտադրություն, այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մեքենաշինությունը, արդյունաբերական իրերի ինտերնետը (IIoT), անլար կապի համակարգերն ու կիսահաղորդիչների թեստավորումը: Հյուրերը շրջել են նաև «National Instruments Armenia»-ի գրասենյակում: Ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը պատմել է մինչև այժմ ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերի մասին, ցուցադրել Դեմո սենյակը:
Ցուցադրվել են ինքնավար մեքենայի ավտոմատ կառավարման համակարգի թեստավորման սարքավորումը, ընկերության մասնագետների մշակած 5G ստանդարտին համապատասխանող համակարգը, միկրոսխեմաների թեստավորման սարքը և այլ խոշոր նախագծեր: Ընկերությունը համագործակցում է նաև ուսումնական հաստատությունների հետ ամբողջ աշխարհում: «NI Հայաստանի» կրթական լաբորատորիաներն ու ստենդերը վաճառվել են բազմաթիվ երկրների մի շարք համալսարաններին, սակայն, ընկերության տնօրենի խոսքով, բարձր մակարդակի համագործակցություն դեռ չկա:
Հանդիպման ընթացքում հյուրերը քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ակտիվացման հնարավորությունները:
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP