Ռուբեն Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է մանրամասն ծանոթանալ արցախյան հակամարտության բանակցային գործընթացին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+15.09 oC

Ռուբեն Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է մանրամասն ծանոթանալ արցախյան հակամարտության բանակցային գործընթացին

12:16 10.05.2018

Երեկ Նիկոլ Փաշինյանն Արցախում միջազգային և տեղական լրատվամիջոցների ներկայությամբ իր առաջին մամուլի ասուլիսն ունեցավ արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում: Ասուլիսի ընթացքում հիմնական հարցերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն էին վերաբերում:

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:

«Հայաստանը հակամարտող կո՞ղմ…

Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է…  Դիվանագիտորեն բավականին խոցելի ձևակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի և իր հիմնական դաշնակցի կողմից: Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ` դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել որպես  Հայաստանի կողմից հողային պահանջ: Հայկական դիվանագիտությունը մինչ այժմ կարողացել է հակադարձել այդ «մեղադրանքին»` ներկայանալով ընդամենը որպես բանակցային կողմ: Հայաստանը հակամարտող կողմ չէ, նա պարտադրված է պաշտպանել իր հայրենակիցների կյանքն ու իրավունքները` ինչը մինչ այժմ  հայկական կողմը  կարողացել է մատուցել  հակամարտությամբ զբաղվող կառույցներին: Եթե Հայաստանն ինքն իրեն ճանաչի հակամարտող կողմ, արցախյան հակամարտության բնույթը ամբողջությամբ կարող է փոխվել` ի նպաստ Ադրբեջանից «հողային պահանջ» թեզին:

Ողջունում եմ մոտեցումդ, որ առանց հակամարտության իրական կողմի՝ Արցախի մասնակցության որևէ բանակցային ձևաչափից չի կարելի դրական արդյունք ակնկալել: Համաձայն եմ` այն պետք է դառնա առաջիկա բանակցային գործընթացի հիմնական մեխերից մեկը: Ենթադրում եմ նաև, որ արդեն մշակված է դիվանագիտական այն գործիքակազմը, ինչի միջոցով պետք է պայքարել Արցախը նորից բանակցային ձևաչափ վերադարձնելու համար: Այլապես, բազմիցս հայտարարվել է այս մասին` առանց հստակ գործիքակազմի ու ճանապարհային քարտեզի:

Չեմ կարող մեկ անգամ ևս չհիշեցնել, որ, ցավոք, սա այն խնդիրն է, ինչը մենք ենք  ներքաղաքական այսրոպեական հարցեր լուծելու համար «պարգևել» մեզ: Այս հարցին բազմիցս եմ անդրադարձել:

Ասուլիսում կան նաև այլ նուրբ պահեր և արտահայտություններ, որոնք կարող են վաղը բանակցությունների ժամանակ կաշկանդել  մեր դիվանագիտությանը:

Բարեկամաբար խորհուրդ կտայի չշտապել առաջարկություններ և նախապայմաններով կատեգորիկ հայտարարություններ անել արցախյան` չափազանց նուրբ և բարդ հակամարտության հարցերով: Զբաղվածությանդ չափը հասկանալով հանդերձ, այդուհանդերձ, կհորդորեի մանրամասն ծանոթանալ բանակցային ամբողջ գործնթացին, ինչը կարող է շահեկան, լիարժեք և ամբողջական լինել, եթե դրան մասնակցեն նաև բանակցային գործընթացների անմիջական մասնակիցները` նաև նախկինում»։

Ռուբեն Հակոբյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

10:45 08.05.2024

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: ...

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

23:59 07.05.2024

Քննարկվել են Սիլիկոնային հովտի և Հայաստանի առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության «Սիլիկոն Վելի» մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ: Հանդիպման ընթացքում Երվանդ Զորյանը նախագահին է ներկայացրել 2000-ականների սկզբից ի վեր «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, ստարտափերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել ընթացիկ նախաձեռնություններին։ Զրույցի ընթացքում քննարկվել են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

23:51 07.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Դավիթ Օջակյանի և Ջոն Կեվրանյանի հետ: Ողջունելով Օջակյանին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյակների հայրենանվեր գործունեությունը, որի նպատակակետը մշտապես եղել է Հայաստանի զարգացումն ու հզորացումը, չկրելով քաղաքական կամ բևեռացված ուղղվածություն: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ թեև համագումարի […] ...

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

23:06 07.05.2024

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»: ...

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

22:32 07.05.2024

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […] ...

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

21:58 07.05.2024

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման […] ...

BACK_TO_TOP