00:51 25.10.2018
Ինչպես է գործում եվրոպական մոդելով գրված օրենսդրությունը Հայաստանում…
Այս հարցերն են այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում քննարկել հայ և ավստրիացի իրավաբաններն ու դատավորները: Ավստրիայի արդարադատության նախարարության 50 աշխատակից ճանաչողական այցով են Գյումրի այցելել: Նրանք հանդիպում են ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ, համատեղ առանձնացրել այն ընդհանրություններն ու տարբերությունները, որոնք առկա են երկու երկրների արդարադատության համակարգերում:
Ավստրիացի դատավորներին, դատախազներին և իրավաբաններին հետաքրքրում էր, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է դատարանն աշխատում, ինչ բնույթի գործեր են քննվում և որ դատավորների վարույթում են դրանք: Հայաստանում քաղաքացիական, վարչական ու քրեական գործեր վարող դատավորներ կան, բայց նեղ մասնագիտացված դատավորներ չկան: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը բացատրում է ՝ պատճառն այն է, որ Հայաստանում դատավորները քիչ են: Բնակչության թվին բաժին հասնող դատավորների միջին եվրոպական ցուցանիշ կա սահմանված, որին Հայաստանի դատավորների քանակը չի համապատասխանում:
«Եվրոպայում 100 հազար բնակչին միջինը 20 կամ 21 դատավոր է բաժին ընկնում: Հայաստանում ընդամնեը 8-ն է: Պարզ թվաբանությամբ՝ Հայաստանում 2,5 անգամ քիչ է դատավորների թիվը: Եվ դա է պատճառը, որ մեր երկրում նեղ մասնագիտացված դատավորներ չկան», -Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:
Ընդհանրություններ երկու երկրների դատական համակարգերում շատ կան: Դրանք վերաբերում են տարբեր վիճելի հարցերի օրենսդրական կարգավորումներին: Ու այս նմանությունը շատ պարզ բացատրություն ունի՝ Հայաստանի օրենսդրությունը եվրոպական մոդելով է:
Եվրոպացի իրավաբանները հայաստանյան վիճահարույց գործերին ծանոթանում են այն ժամանակ, երբ դրանք մարդու իրավունքների եվրոպական դատարան են հասնում: Վերջին մի քանի տարիներին այդպիսիք քիչ չեն:
«Երբ պաշտպանվում են մարդու իրավունքները, սա արդեն դրական է: Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, այս համատեքստում ևս դրական է այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանում է ՀՀ քաղաքացու իրավունքները»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Ավստրիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարիա Էլիզաբեթ Վանգե Չերվենկան:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը նշել է, որ այդ դատական հայցերի պատճառով Հայաստանը բավական մեծ ֆինանսական պարտավորություններ ունի հայցվորների նկատմամբ:
Հանդիպման վերջում հայ և ավստրիացի դատավորներն ու իրավաբանները անդրադարձան փոփոխություններին, որոնք նախատեսված են Հայաստանի դատական համակարգում: Հունվարից Հայաստանում կգործեն սնանկության գործով դատարաններ: Այժմ սնանկության գործերը վարչական դատարանների վարույթում են:
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...