23:36 24.10.2018
Բաց նամակ
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին
ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին
Մեծարգո պարոն Վարչապետ,
Այսօր՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ գրանցվել է տհաճ միջադեպ, որը միայն համալսարանականների կողմից հանդուրժողականության և զսպվածություն ապահովելու գործադրած ջանքերի շնորհիվ չի ստվերել արարողությունը:
Այսպես, շրջանավարտներից մեկին՝ Նարեկ Վանեսյանին, վրդովեցրել է այն հանգամանքը, որ շրջանավարտները խոսքով հանդես գալ կարող են միայն Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի դասախոսություններից հետո, ինչը պայմանավորված է եղել նախօրոք ձևավորված և հաստատված օրակարգով:
Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով և հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում նաև Նարեկ Վանեսյանին հրապարակային՝ առաջարկել է նախատեսված օրակարգին համաձայն, ելույթ ունենալ:
Նարեկ Վանեսյանն անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում, պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա, արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ: Այնուհետ, Համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսևորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, որը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսևորվելու պարագայում:
Մենք, համալսարանականներս, մտահոգված ենք միջադեպով, որն աննախադեպ է բուհի պատմության մեջ:
Հարգարժան պարոն Վարչապետ, Համալսարանի համար նման դրսևորումը հատկապես մտահոգիչ է, նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, բժշկական հաստատություն, որը կարևորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման և իրականացման գործում և որի ղեկավարն անբասիր կենսագրություն և վարքագիծ պետք է դրսևորի օրինակ դառնալով ապագա բժիշկների և հատկապես հոգեբույժների համար:
Պետք է նշել, որ միջադեպն իր աննախադեպությամբ մեծ արձագանք է գտել անվանի բժիշկների, պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողության շրջանում, հատկապես նկատի ունենալով, որ այն տեղի է ունեցել Նոբելյան մրցանակակիրների ներկայությամբ, ինչը նկատել և իրենց վրդովմունքն են հայտնել նաև Նոբելյան մրցանակակիրների այցի կազմակերպիչները: Պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը նպատակ ունենալով հետայսու բացառել նման դեպքերի կրկնությունը, որն արատավորում է բժշկի բարձր կոչումը և խաթարում Համալսարանի ակադեմիական միջավայրում հաստատված համակեցության կանոնները, հաշվի առնելով, որ Նարեկ Վանեսյանի կողմից նախկինում ևս դրսևորվել է նմանատիպ վարքագիծ համալսարանում, որոնք գրանցված են և արձանագրված են:
Մենք՝ համալսարանականներս, խնդրում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը և վատ օրինակները ի սպառ բացառելու նկատառումներով:
Տեղեկացնենք նաև, որ շրջանավարտների մի խումբ ներողություն է խնդրել տհաճ միջադեպի համար և իրենց շնորհակալությունն են հայտնել բացառիկ հնարավորության համար, որը իրենց տրված է եղել՝ Նոբելյան մրցանակակիրների ձեռքից ստանալ ավարտական վկայականներ:
Պրոֆեսոր Արմեն Մուրադյան
Անվանի բժիշկ Արտավազդ Սահակյան
Պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան
Պրոֆեսոր Հմայակ Սիսակյան
Պրոֆեսոր Իրինա Մալխասյան
«ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔե ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Զավեն Քոլոյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյան
Պրոֆեսոր Արտո Զիլֆյան
Պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյան
Պրոֆեսոր Շոթա Վարդանյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանով
Բժշկական գիտությունների դոկտոր Լազար Եսայան
Պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյան
Դոցենտ Գառնիկ Ավետիսյան
Դոցենտ Երվանդ Սահակյան
Պրոֆեսոր Լարիսա Ավետիսյան
Պրոֆեսոր Տաթևիկ Ավագյան
Դոցենտ Կարինե Բարոյան
Դոցենտ Սաթենիկ Բաղդասարյան
Դոցենտ Աննա Սարգսյան
Պրոֆեսոր Արեն Բաբլումյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյան
Դոցենտ Բագրատ Ենոքյան
Պրոֆեսոր Թամարա Սարգսյան
Պրոֆեսոր Աննա Պողոսյան
Դոցենտ Գևորգ Թամամյան
Անվանի մանկաբույժ Կալանտերյան Հրանտ
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի անձնակազմ
«ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍե ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԹՐԵՅՆԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
100-ից ավելի ուսանողներ, բժիշկներ և քաղաքացիներ
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...