Երբեմն մեր տեսադաշտից վրիպումներ են լինում. Դավիթ Անանյանը` կաշառք ստանալու մեջ կասկածվող աշխատակիցների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

Երբեմն մեր տեսադաշտից վրիպումներ են լինում. Դավիթ Անանյանը` կաշառք ստանալու մեջ կասկածվող աշխատակիցների մասին

13:43 25.10.2018

ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ կաշառք ստանալու կասկածանքով ՊԵԿ 3 պաշտոնյայի բերման ենթարկվելու դեպքին: Հարցին` մանրամասներ պարզե՞լ է, արդյոք, նա պատասխանեց, որ դա իր ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում:

«Այն, ինչ արել եմ այդ կապակցությամբ, համապատասխան ծառայությունները գնացել են, տեղում աշխատում են: Համարում ենք սա մեր համակարգի առումով ոչ լավ երևույթ, բայց նաև բազմաթիվ անգամ մենք առիթներ ենք ունեցել՝ ասելու, որ ինքներս պայքարում ենք կաշառակերության դեմ: Համակարգային կաշառակերություն չկա, բայց առանձին դեպքերի առումով պայքարում ենք, շնորհակալ ենք մեր գործընկերներին, որ մեզ օգնում են այդ գործում»,- ասաց նա:

Անանյանը տեղեկացրեց, որ այդ պաշտոնյաները երկու ամիս առաջ են նշանակվել, սակայն ինքը պարզապես վերանշանակել է նրանց` ռոտացիոն կարգով:

ՊԵԿ աշխատակիցների վերահսկողությանն անդրադառնալով` նա ասաց, որ կան մարդիկ, որոնք չեն գիտակցում, թե նոր իրողություն ասելն ինչ է, բայց նաև կան մարդիկ, որոնք նոր իրողություններով են շարժվում, և նրանք ՊԵԿ աշխատակիցների մեծամասնությունն են կազմում:

«Եթե պայմանագրայիններին հանենք, շուրջ 2750 աշխատող ունենք, և բնականաբար, ունենք նաև համապատասխան ծառայություններ, ներքին անվտանգության վարչություն, որի ամենօրյա գործունեությունը հենց կապված է այդպիսի չարաշահումները բացահայտելու և կանխարգելելու հետ: Մենք ինքներս անողոք պայքար ենք մղում, բայց տեսեք, որ կան իրավիճակներ, երբ մեր տեսադաշտից վրիպումներ են լինում: Մենք հետևություններ ենք անում և դրանք նաև քննարկում երկրի ղեկավարության հետ»,-ասաց Անանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

20:52 23.06.2025

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

20:46 23.06.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

Հունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

20:43 23.06.2025

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Իրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...

ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում․ Սիարտո

20:38 23.06.2025

ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում․ Սիարտո

Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն հատկացրել է գրեթե 25 միլիարդ եվրո, բայց նա ավելին է պահանջում, Հունգարիան մտադիր չէ իր գումարները ուղարկել Կիև, ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Միայն այս տարի Եվրամիությունը մոտ 24,8 միլիարդ եվրո հատկացրեց Ուկրաինային աջակցելու համար: Իսկ այսօր ասվեց, որ դա բավարար չէ, շատ […] ...

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

20:33 23.06.2025

Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

20:26 23.06.2025

Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը

«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...

BACK_TO_TOP