15:29 25.10.2018
Գյումրեցի Գառնիկ և Կարլեն Առաքելյան եղբայրների նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրվել է անհիմն: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշել է եղբայրների փաստաբան Հայկ Հարությունյանը:
Առաքելյան եղբայրների և ոստիկանության աշխատակիցների միջև հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպը հանրային հնչեղություն ստացավ այն բանից հետո, երբ տեսագրությունը հայտնվեց համացանցում: Ըստ նախնական ցուցմունքների՝ ոստիկաններն արագության գերազանցմամբ հրապարակում երթևեկող եղբայրներին կանգնեցրել են ու զգուշացրել, ինչից հետո էլ վիճաբանություն է սկսվել: Առաքելյաններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, այն է՝ պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու համար: Եղբայրներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչի համար հիմքեր չկային:
«Որոշակի մասով տղաների մեղքը կա, բայց ոչ միայն տղաների մեղքն է: Տեսանյութը և ցուցմունքներն ուղարկվել են ՀՔԾ: Առանձին քննություն պիտի իրականացնի այդ մարմինը: Այդ քննությունը ցույց կտա՝ ոստիկանության գործողություններն օրինաչա՞փ են եղել, թե՞ ոչ»,- Shantnews-ի հարցին ի պատասխան`նշել է փաստաբան Հայկ Հարությունյանը:
Գառնիկ և Կարլեն Առաքելյաններն ընդունել են իրենց մեղքի բաժինը: Այն, որ տղաները ևս մեղավոր են այս միջադեպում, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նաև նրանց հայրը ՝ Սմբատ Առաքելյանը:
«Իրենք իրենց մեղքի բաժինն ունեն: Ես չեմ արդարացնում իմ որդիներին, թե լավ են արել, որ խփել են: Ո՛չ, իրենք էլ են մեղավոր»,- ասել է Սմբատ Առաքելյանը:
Փաստաբանը նշել է, որ խափանման միջոցն ընտրվել է մինչ տեսանյութի հայտնվելը: Իսկ այն կասկածի տակ է դնում նաև ոստիկանների գործողությունների իրավաչափ լինելը: Տեսանյութն այժմ ուսումնասիրում է ՀՔԾ-ն: Բացի դրանից, եղբայրներն ընդունել են, որ միջադեպը նաև իրենց մեղքով է տեղի ունեցել: Այս հանգամանքները, ըստ փաստաբանի, բավարար են, որպեսզի փոխվի Առաքելյանների խափանման միջոցը: Այսօր փաստաբանը կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ավելի վաղ խափանման միջոցը բողոքարկել էին նաև Վերաքննիչ դատարանում:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...