Yerevan.Today-ում կատարված խուզարկությունն ապօրինի է. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Yerevan.Today-ում կատարված խուզարկությունն ապօրինի է. փաստաբան

20:16 25.10.2018

Yerevan.Today լրատվական կայում կատարված խուզարկությունը ապօրինի է: Այս մասին այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ասել է փաստաբան Արմեն ֆերոյանը:

Մինչ դատական նիստի մեկնարկը Yerevan.Today-ի փաստաբանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է բողոքի հիմնավորումները: Ֆերոյանն ասել է, որ  առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք ընդհանրապես կապ չունեն հարուցված քրեական գործի հետ. կայքի խմբագրությունում այն համոզմանն են, որ սա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա:

Հիշեցնենք՝ լրատվական կայքը վիճարկում է խմբագրությունում սեպտեմբերի 17–ին կատարված խուզարկության թույլտվության օրինականությունը:

Այսօր՝ հոկտեմբերի  25-ին, դռնփակ դատական նիստում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբանների  բողոքը:

«Մենք Վերաքննիչ դատարան երեք բողոք ենք ներկայացրել այս հարցի հետ կապված՝ Yerevan.Today ընկերությունում, ընկերության տնօրենի բնակարանում, ընկերության տնօրենի հարևանի բնակարանում խուզարկությունների վերաբերյալ։ Առաջինը քննարկման առարկա դարձրին ընկերությունում կատարված խուզարկությունը։ Քննեց ու մերժեց, որոշման օրինակը չի տրամադրվել, ասացին, որ փոստային առաքմամբ կուղարկեն։ Բայց ես գտնում եմ, որ ակնհայտորեն չի համապատասխանում Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, որոնք նշված են մեր վերաքննիչ բողոքներում»,- ասաց փաստաբանը։

Դրանից հետո դատարանն անցել է մյուս բողոքների քննարկմանը.

«Ես հայտնեցի, որ դատավորին ունեմ ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ մյուս երկու վերաքննիչ բողոքներն իրենց փաստական հիմնավորումներում նույնական են, ինչ նախորդը, որը մերժվել է, հետևաբար դատավորն արդեն իսկ ունի կանխակալ վերաբերմունք  այդ փաստական հանգամանքների նկատմամբ, չի կարող օբյեկտիվ քննել գործը։ Խնդրեցի ժամանակ տրամադրել, որ տեքստի գրավոր տարբերակը ներկայացնեմ դատարան»։

Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

BACK_TO_TOP