ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը երկրորդ անգամ հավանությունը տվեց ԸՕ փոփոխությունների փաթեթին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը երկրորդ անգամ հավանությունը տվեց ԸՕ փոփոխությունների փաթեթին

13:19 26.10.2018

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 26-ի նիստում երկրորդ անգամ հավանություն տվեց:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց նախագծից հանել այն դրույթը, որով գաղտնազերծվում են  ընտրատեղամասերի համարներն ու գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները:

«Ունենք հիմնավոր մտավախություն, որ այս տեղեկությունները գաղտնազերծելով՝ հնարավոր է լինելու պետական գաղտնիք բացահայտել»,- ասաց նա:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը խնդրեց պարզաբանել, թե որն է պետական գաղտնիքը: Պարզաբանումը նրան չգոհացրեց, Կոստանյանը նկատեց, որ հիմնավորումները թույլ  են: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ ավելացրեց, թե այդ փոփոխությունը գործադիր իշխանության պահանջով/պաշտպանության նախարարության/ չպետք է տեղ գտնի Ընտրական օրենսգրքում, քանի որ վերլուծության արդյունքում հնարավոր է բացահայտել զորամասում ընտրողների թիվը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նկատեց, որ այդ դրույթն անպայման չի ենթադրում, թե դրանով զորամասում ծառայողների թիվ է հրապարակվում, քանի որ հնարավոր է՝ զինծառայողների մի մասն այլ տեղամասերում է քվեարկել: Կոստանյանն ասաց, որ ամեն դեպքում իր համար այդ փոփոխությունը սկզբունքային չէ, և առաջարկն ընդունվեց միաձայն:

Հիշեցնենք՝ մեկ անգամ արդեն հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել այս օրինագծին, սակայն ԱԺ լիագումար նիստում օրինագիծը չէր ընդունվել: ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին և չէր մասնակցել քվեարկությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP